Արսեն Բագրատունի

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, փիլիսոփա, թարգմանիչ

Միքայել Միրզայան

Կոմ­պո­զի­տոր, դիրիժոր

Սուրեն Սաֆարյան

Գեղանկարիչ

Կարպիս Սուրենյան

Արձակագիր, թարգմանիչ

Մարկ Պետրոսյան

Ռեժիսոր, երաժշտագետ

Ալեք Խաչունց

Բանաստեղծ, թարգմանիչ

Ռոբերտ Ղահրամանյան

Արձակագիր, բանահավաք

Անահիտ Թոփչյան

Դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Սերժ Թանկյան

Երգահան, երգիչ

Վարդան Առաքելյան

Բաս-կիթառահար

Աստղիկ Ավետիսյան

Լրագրող, հաղորդավար

Արսեն Գևորգյան

Դերասան, երգիչ

Հայվեյ

Ջազ խումբ

 

 

 

 

ՊԵԱՏՐԻՍ ՎՈԼՏԵՐ

Դերասանուհի

12 հուլիս, 1902 - 7 ապրիլ, 1972

Պեատրիս Եկենյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է դերասան, բեմադրիչ Օննիկ Վոլտերի կինը։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Գափամաճյան վարժարանում: Որոշ ժամանակ սովորել է Ա.Անտուանի դրամատիկական դասընթացներում։ Երկու տարի Մ.ՄնակյանիՍ.Պենկլյանի և Ահմեդ Ֆեհիմի թուրքական խմբերում խաղալուց հետո, 1918թ. անցել է Ֆելեկյան քույրերի հայկական դրամատիկական խումբը։ 1920-23թթ Եգիպտոսում մասնակցել է դերասաններ Բարսեղ Աբովյանի և Մաթևոս Սանամյանի, Հովհաննես Աբելյանի, Հովհաննես Զարիֆյանի կազմակերպած ներկայացումներին: 1923թ-ից, ամուսնու հետ ընդգրկվել է «Եգիպտահայ դրամատիկ» խումբը, խաղացել դրամատիկ հերոսուհիների դերեր։ 1930-ական թվականներին շրջագայել է Լիբանանում, Ռումինիայում, Հունաստանում, Կիպրոսում։ Դերակատարումներից են՝ Մարգարիտ (Ա.Շիրվանզադեի «Պատվի համար»), Շուշանիկ (Ս.Բյուրատի «Վարդանանք»), Ժակլին (Ա.Բիսսոնի «Անհայտ կին»), Ռոզալիա (Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»), Դեգդեմոնա (Վ.Շեքսպիրի «Օթելլո»), Մարգարիտ Գոթիե (Ա.Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը») և այլն։ Մահացել է Կահիրեում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար