Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՎԱԶԳԵՆ ՏԱԼՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

10 դեկտեմբեր, 1907 - 22 հունվար, 1995

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Եղել է գուսան Շերամի որդին, կոմպոզիտոր Վարդգես Տալյանի եղբայրը: 1915թ. նրանց ընտանիքը հաստատվել է Թիֆլիսում, որտեղ նա ստացել է միջնակարգ կրթություն։ 1931թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Կատարել է մանկավարժական և խմբագրական-լրագրական աշխատանք։ Գրել է մանկական բանաստեղծություններ, առակներ, պատմվածքներ, պոեմներ, առավել նշանակալից են «Սոնիկի թռիչքը» (1939թ.), «Ուրախ օր» (1955թ.), «Կարկաչում են առվակները» (1957թ.), «Մտերիմներ» (1959թ.), «Վերադարձ» (1960թ.), «Հրաշալի պարտեզ» (1964թ.), «Անհանգիստ հոգիներ» (1969թ.), «Գույնզգույն ձմեռ» (1971թ.), «Աստղիկներ» (1974թ.), «Մարտ առանց կրակոցի» (1978թ.) ժողովածուները։ Նրա ստեղծագործությունները համակված են հայրենասիրության ոգով, աչքի են ընկնում անմիջական ու պատկերավոր մտածողությամբ։ Դրանցից շատերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն և այլ լեզուներով։ Կազմել, խմբագրել ու ծանոթագրել է գուսան Շերամի «Երգեր»-ը (1969թ.), թարգմանել Ա.Կոնան Դոյլի «Շերլոկ Հոլմսի արկածները» (1958թ.), Ա.Վոլկովի «Զմրուխտ քաղաքի կախարդը» (1962թ.), Ի.Սթոունի «Նավաստին թամբի վրա» (1963թ.) և «Կյանքի ծարավը» (1970թ.) վեպերը, ինչպես նաև Ջ.Լոնդոնի, Հ.Կրաուզեի և Մ.Պաշեկի ստեղծագործություններից։ 1973թ-ից աշխատել է Երևանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում: Մահացել է Երևանում: