
Հակոբ Հովհաննիսյան
Երաժշտագետ

Արա Վրույր
Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան
Պատմաբան, լրագրող

Խաչիկ Նազարեթյան
Դերասան

Էվերտ Պայազատ
Կինոգետ, կինոսցենարիստ

Վահանդուխտ Երեղյան
Ճարտարապետ

Դանիել Երաժիշտ
Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան
Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան
Դերասանուհի, հաղորդավար

Արա Նախշքարյան
Գրող, լրագրող, գեղանկարիչ

Ծովինար Մարտիրոսյան
Դերասանուհի

Մանու Իրիցյան
Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան
Դերասանուհի
ՉԻԿ ՏԱՄԱՏՅԱՆ

6 օգոստոս, 1919 - 30 հուլիս, 1985
Խաչիկ Տամատյան
Ծնվել է Ռումինիայի Կոնստանցա քաղաքում: 1931-37թթ սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում, 1937-41թթ՝ Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում։ Ապրել և ստեղծագործել է Բուխարեստում։ Հեղինակել է ծաղրանկարներ, շարժեր, գրաֆիկական դիմանկարներ ու բնանկարներ, կատարել է գրքերի նկարազարդումներ։ 1947թ-ից աշխատակցել է Ռումինիայի գրեթե բոլոր հիմնական, ինչպես և «Նոր կյանք», «Սևան» հայկական ու շուրջ 20 արտասահմանյան երկրների պարբերականների։ Նրա գործերը տպագրվել են նաև խորհրդային պարբերականներում («Պրավդա», «Իզվեստիա», «Լիտերատուրնայա գազետա», «Օգոնյոկ», «Կրոկոդիլ», «Սովետական արվեստ», «Ոզնի», «Սովետական գրականություն» և այլն)։ 1975-81թթ ստեղծել է Բոտոշանի, Բուխարեստի, Կոնստանցայի և այլ քաղաքների պատմաճարտարապետական հուշարձաններին նվիրված գծանկարների շարքեր, որոնք ցուցադրել է բազմաթիվ պատկերահանդեսներում (Երևանում՝ 1978թ.), հրատարակել առանձին գրքով («Բուկերեշչի», 1978թ.)։ Լույս են տեսել նրա «Հակաիմպերիալիստական ծաղրանկարներ» (1960թ.), «Բազմալեզու կատակերգություն» (1976թ., նաև ԳԴՀ-ում, գերմաներեն, 1976թ.) ծաղրանկարների ալբոմները։ Նկարազարդել է գրքեր (դրանց թվում՝ Հ.Պարոնյանի հատընտիրը, 1965թ., ռուսերեն, Ա.Բեքարյանի հետ)։ Կատարել է ներկայացումների ձևավորումներ։ Ունեցել է 24 անհատական ցուցահանդես (Փարիզում, 1958թ., Սվերդլովսկում, 1959թ., Երևանում, 1959թ., 1961թ., 1978թ., Օսակայում, 1966թ. և այլն)։ Արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, 1950թ. և 1952թ.՝ Ռումինիայի պետական մրցանակի։ Մահացել է Բուխարեստում: