Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԳՈՒԼԱԿՅԱՆ

Բեմադրիչ, դրամատուրգ

20 հոկտեմբեր, 1899 - 22 սեպտեմբեր, 1960

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասանուհի Անահիտ Մասչյանի ամուսինը: 1921թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1918թ-ից որպես դերասան մասնակցել է Թիֆլիսի Զուբալովի ժողովրդական տան դրամատիկակաև խմբի ներկայացումներին: 1919թ. սովորել է Օվի Սևումյանի դրամատիկական ստուդիայում, 1921-25թթ` Մոսկվայի Հայկական դրամատիկական ստուդիայում, հաճախելով նաև Թատերական արվեստի ինստիտուտի մասնագիտական դասընթացը: Ուսումնառությունը Գ.Բուրջալովի, Ս.Բիրմանի, Ս.Խաչատրյանի, Բ.Շչուկինի, Ռ.Սիմոնովի մոտ և դարասկզբի թատերակաև նորագույն ուղղություններին մոտիկից հետևելը շատ կողմերով ձևավորել են նրա գեղագիտակաև հայացքները: 1925թ. աշխատել է Թիֆլիսի Պետհայդրամայում` որպես ռեժիսորի օգնական, ապա` ռեժիսոր: 1926թ. Դիլիջանում կազմակերպել է «Կապույտ բաճկոններ» թատրոնը: 1927թ. ընդունվել է Երևանի Առաջին պետթատրոն (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)` որպես ռեժիսոր: 1930-38թթ և 1944-53թթ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան, 1938-45թթ և 1958-60թթ` Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի, 1955-56թթ` Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնների գլխավոր ռեժիսորը: 1944-60թթ դասավաևդել է Երեվանի զեղարվեստաթատերական ինստիտուտում (1945թ-ից` դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր): Նրա առաջին ինքնուրույն բեմադրություններից են Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (1927թ.), «Պեպո» (1929թ.), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (1933թ.), Պ.Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (1933թ.) պիեսները: Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ա.Գլեբովի «Ինգա» (1929թ.), Ե.Յանովսկու «Ցասում» (1930թ.), Ն.Պոգոդինի «Տեմպ» (1931թ.), Վ.Վաղարշյանի «Օղակում» (1930թ.), «Նավթ» (1932թ.), Ա.Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (1935թ.) և այլ պիեսներ: Բեմադրություններում դիմել է կերպարների հոգեբանական վերլուծմանը` ապրումների ճշմարիտ վերարտադրությամբ: Թատերային գրոտեսկով արտահայտվելու վերջին վւորձը եղել է Դ.Դեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան»-ը (1934թ.): Բեմադրություններին հատուկ են գաղափարական մտահղացման հստակությունը, ամուր գծված և արտահայտիչ միզանսցենները, դերասանական կերպարի հոգեբանական և պլաստիկական կատարյալ լուծումը: Ողբերգական հնչողություն է ստացել Ա.Օստրովսկու «Ամպրոպ»-ը (1935թ.), հոգեբանական խորություն` Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ»-ը (1938թ.), սոցիալ-փիլիսոփայական ենթատեքստի բացահայտումով է բեմադրվել «Պեպո»-ն (1948թ.): Գ.Տեր-Գրիգորյանի և Լ.Կարագյոզյանի «Այս աստղերը մերն են» պիեսի բեմադրությունը (1949թ.) արժանացել է ՀՀ Պետական մրցանակի (1950թ.): Մոնումենտալ ընդհանրացումների ձգտումը դրսևորվել է օպերային բեմադրություններում` Ա.Տիգրանյանի «Անուշ», Ժ.Բիզեի «Կարմեն», Մ.Գլինկայի «Իվան Սուսանին», Ջ.Վերդիի «Աիդա», «Օթելլո», «Պարահանդես-դիմակահանդես», Զ.Մեյերբերի «Հուգենոտներ», Տ.Չուխաճյանի «Արշակ Բ» (1945թ., ՀՀ Պետական մրցանակ` 1946թ.), Շ.Գունոյի «Ֆաուստ», Հ.Ստեփանյանի «Լուսաբացին»: Գաղափարական մտահղացման և գեղարվեստական արտահայտության ներդաշնակությամբ ստեղծագործական կյանքի վերջին շրջանում առանձնահատուկ տեղ են գրավել Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես»-ի (1949թ.) և Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ»-ի (1951թ.) բեմադրությունները: Գրել է պիեսներ, այդ թվում` «Արշալույսին» (1937թ.), «Մեծ բարեկամություն» (1939թ.), «Գանձ» (1940թ.), «Ցասում» (1942թ.), «Օրեր, մարդիկ անմոռաց» (1957թ.): Եղել է ԽՍՀՄ 2-րդ և 3-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1939թ-ից` ԽՍՀՄ գրողների միության անդամ: Պարգևատրվել է «Պատվո նշան» և այլ շքանշաններով: 1940թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար