Մուրացան

Արձակագիր

Հայրապետ Հայրապետյան

Մանկագիր, թարգմանիչ

Հակոբ Կոջոյան

Գեղանկարիչ

Շառլ Ժերար

Դերասան, կինոռեժիսոր

Հրանտ Բեգլարյան

Կոմպոզիտոր

Իգիթ Ղարիբյան

Պատմաբան, հնագետ

Հովհաննես Պապիկյան

Լրագրող, հրապարակախոս

Արմեն Դոնելյան

Դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն

Ալիս Կապլանջյան

Դերասանուհի

Վիլիկ Զաքարյան

Գեղանկարիչ

Սերժ Ավետիքյան

Դերասան, կինոռեժիսոր

Հմայակ Հակոբյան

Դերասան, աճպարար

Կարինե Բաբաջանյան

Օպերային երգչուհի

Անի Քոչարյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱԼՄԱ ՍԱՖՐԱԶՅԱՆ

Դերասանուհի

8 նոյեմբեր, 1859 - 18 նոյեմբեր, 1932

Վարդանուշ Գելոյան

Ծնվել է Ախալցխայում: Եղել է դերասան Ստեփան Սաֆրազյանի կինը: Բեմական գործունեությունն սկսել է 1880թ., Ախալցխայում, որտեղ խաղացել է (Օֆելյայի դերը Վ.Շեքսպիրի «Համլետ» ներկայացման մեջ, Պետրոս Ադամյան-Համլետի խաղընկերությամբ։ 1882թ-ից ամուսնու հետ շրջագայել է Անդրկովկասում, Ռուսաստանում, Պարսկաստանում և այլուր։ Կատարել է դրամատիկ և բնութագրական դերեր: Խաղացած ներկայացումներից են՝ Գ.Սունդուկյանի «Պիպո» (Կեկել, Շուշան, հայերեն, ադրբեջաներեն), Մուրացանի «Ռուզան» (Ռուզան), Հ.Կարինյանի «Շուշանիկ» (Շուշանիկ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա), Շիլլերի «Ավազակներ» (Ամալյա), Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (Ռոզալիա) և այլն։ 1883թ-ից խաղացել է նաև ադրբեջանական թատրոնում, եղել նրա առաջին դերասանուհին, հանդես եկել Մ.Ախունդովի «Հաջի Կարա», Վ.Մադաթյանի «Ագահությունը թշնամի է վաստակում», Ն.Գոգոլի «Ռևիզոր» և այլ պիեսներում՝ խաղընկեր ունենալով Զ.Զեյնալովին, Ն.Նարիմանովին, Հ.Արաբլինսկուն, Ստեփան Սաֆրազյանին և ուրիշների։ 1920թ-ից աշխատել է Բաքվի հայկական և ադրբեջանական թատրոններում, թատերախմբեր ղեկավարել բանվորական ակումբներում։ Թարգմանել է Ա.Ցագարելու «Խանում» պիեսը, կինոսցենարի վերածել Գ.Սունդուկյանի «Պեպո»-ն և Մ.Ախունդովի «Հաջի Կարա»-ն (ռուսերեն)։ 1926թ. արժանացել է Ադրբեջանի վաստակավոր արտիստի կոչման։ Մահացել է Ադրբեջանի Աղդաշ (այժմ՝ Քաղբերդ) քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար