Գրիգոր Արծրունի

Գրաքննադատ, հրապարակախոս

Միքայել Շաթիրյան

Արձակագիր, դրամատուրգ

Ժիրայր Չուլոյան

Գեղանկարիչ

Ալբերտ Մկրտչյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Հովհաննես Մելքոնյան

Արձակագիր, դրամատուրգ

Համլետ Ասատրյան

Գեղանկարիչ

Վարդան Պետրոսյան

Դերասան, դրամատուրգ

Քարլա Կարապետյան

Ռեժիսոր, լրագրող

Կարեն Անանյան

Կոմպոզիտոր

Դիանա Մալենկո

Հաղորդավար

 

 

 

 

ՍԵՐԳԵՅ ՍԵՐԳԵԵՎ

Բալետի արտիստ, պարուսույց

14 հունվար, 1893 - 9 մարտ, 1962

Սերգեյ Վարդանբաբով

Ծնվել է Թիֆլիսում: Ավարտել է Թիֆլիսի Մ.Պերինիի բալետի ստուդիան։ 1919թ-ից եղել է Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1925թ-ից՝ բալետմայստեր, 1927-38թթ՝ Սվերդլովսկի օպերայի և բալետի թատրոնի բալետմայստեր։ Բեմադրություններից են՝ Գլիերի «Կարմիր կակաչ» (1930թ.), Չայկովսկու «Կարապի լիճը» (1931թ.), «Քնած գեղեցկուհին» (1937թ.), «Կառնավալ» (ըստ Լիստի և Գլազունովի երաժշտության, 1938թ.), Դելիբի «Կոպելիա» (1938թ., բոլորն էլ՝ Սվերդլովսկ), Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (1939թ., Թբիլիսի)։ 1940-62թթ աշխատել է Կիևի Շևչենկոյի անվան օպերայի և բալետի թատրոնում, որտեղ 1942-53թթ եղել է գլխավոր բալետմայստերը: Բեմադրել է Ա.Բալանչիվաձեի «Լեռների սիրտը» (1940թ.), Սկորուլսկու «Անտառային երգ», Գլազունովի «Ռայմոնդա» (երկուսն էլ՝ 1946թ.), Ա.Խաչատրյանի «Գայանե» (1947թ.), Պունիի «Էսմերալդա», Ս.Պրոկոֆևի «Մոխրոտը» (երկուսն էլ՝ 1948թ.), Սվեչնիկովի «Մարուսյա Բոգալավկա» (1951թ.) և այլ բալետներ։ 1924թ. բեմադրել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) օպերա-օպերետային խմբի Թիֆլիսում կայացած հյուրախաղային ներկայացումների պարերը, 1951թ., Երևանի օպերայի և բալետի թատրոնում՝ «Խանդութ»-ը (ըստ Ա.Սպենդիարյանի երաժշտության)։ Նրա ստեղծագործությունը սկզբունքային նշանակություն է ունեցել ուկրաինական բալետի գեղարվեստական առանձնահատկության ձևավորման համար։ 1946թ. արժանացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման։ Մահացել է Կիևում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար