Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ԺԻՐԱՅՐ ՍԵՐԳՈՅԱՆ

Օպերային երգիչ

14 հուլիս, 1922 - 8 փետրվար, 2004

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1948թ. հանդես է եկել Նիցցայի օպերային բեմում, հաջորդ տարին երգել Լիոնի, 1950թ.՝ Ստրասբուրգի օպերային թատրոններում։ 1952թ., շահելով Փարիզի «Գրանդ օպերա»-ի տարեկան մրցույթը, հրավիրվել է որպես մենակատար։ Այս թատրոնում նրա անդրանիկ դերերգը Սպարաֆուչիլեն է (Վերդիի «Ռիգոլետտո»), որին հաջորդել են երեք տասնյակից ավելի դերերգեր՝ Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»), Պիմեն (Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Ֆիլիպ, եթովպական թագավոր (Վերդիի «Դոն Կարլոս», «Աիդա»), Դոն Բազիլիո (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Օրովեզո (Բելլինիի «Նորմա»), Լեպորելլո (Մոցարտի «Դոն Ժուան»), Նիլականտա (Դելիբի «Լակմե»), Աբեմելիխ (Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա») և այլն։ Երկար տարիներ «Գրանդ օպերա»-ին զուգընթաց երգել է «Օպերա կոմիկ»-ում։ Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում, 1974թ. և 1976թ.՝ Երևանում, որտեղ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում կատարել է Ֆիլիպի, Դոն Բազիլիոյի, Մեֆիստոֆելի դերերգերը։ Նրա կատարումներին հատուկ է կերպարների ինքնատիպ մեկնաբանումը, ուր գերիշխողը դրանց հոգեբանական խորության, ճշմարտացիության, հոգեկան դինամիկայի բացահայտումն է։ Հանդես է եկել նաև դասական ստեղծագործություններից և հայկական երգերից կազմված կամերային երկացանկով։ Մահացել է Ֆրանսիայի Լա-Կադիեր դ՛Ազյուր ծովափնյա քաղաքում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար