Առնոլդ Մարտիրոսյան

Բեմադրիչ, դերասան

Վարազդատ Հարությունյան

Ճարտարապետ, տեսաբան

Ռուբեն Աղաբաբյան

Ճարտարապետ, բանաստեղծ

Արտեմ Մեջինյան

Քամանչահար

Հեկտոր Ռշտունի

Գրականագետ, գրաքննադատ

Ռաֆայել Արամյան

Արձակագիր, թարգմանիչ

Մայքլ Քրմոյան

Երգիչ, դերասան

Թերեզա Գրիգորյան

Բալետի արտիստ, պարուսույց

Գրիգոր Խանջյան

Գեղանկարիչ

Մարտիրոս Գուշագճյան

Բանաստեղծ, բառարանագիր, թարգմանիչ

Սուրեն Առաքելյան

Կինոռեժիսոր

Մերուժան Տեր-Գուլանյան

Գրող, հրապարակախոս

Սեդրակ Երկանյան

Դաշնակահար, դիրիժոր

Աղասի Թալալյան

Գեղանկարիչ

Հերմինե Նավասարդյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Մելիքյան

Դաշնակահար

Էդգար Հակոբյան

Ջութակահար

Արթուրո Սայան

Դերասան, ռեժիսոր

Լյուբով Թադևոսյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԳԵՂԱՄ ՍԵՎԱՆ

Արձակագիր, գրականագետ

8 հունվար, 1926 - 8 մայիս, 1991

Գեղամ Սվաճյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է տեղի վիեննական Մխիթարյանների վարժարանում և համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1949թ. տեղափոխվել է Բեյրութ, 1962թ.՝ Երևան: 1966թ. ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1962թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականաթյան ինստիտուտում։ Հրատարակվել են նրա «Ագռավները թառեցան» (1949թ.), «Սև ծովը նույնն է միշտ» (1954թ.), «Նահրեն-Ռաս-Բեյրութ» (1955թ.), «Կանաչ անապատ» (1957թ.), «Ծիծեռնակները ցածեն անցան» (1964թ.), «Հայոց թաղը» (1967թ.), «Երեք սերունդ» (1974թ.), «Ամեն մարդ իր ճանապարհով» (1979թ.) պատմվածքների ու վիպակների ժողովածուները, «Բյուրեղյա դղյակ» (1959թ.), «Ինչո՞ւ, ինչի՞ համար» (1982թ.), «Հող և սեր» (1986թ.) վեպերը։ Պատկերել է սփյուռքի, Թուրքիայի հայերի կյանքը։ Նրա գեղարվեստական երկերի առանցքային գաղափարը մարդու ազգային, դասակարգային արժանապատվության պահպանումն է։ Հեղինակի ոճի բնորոշ գծերից են մարդկային հարաբերությունների հոգեբանական նուրբ վերլուծությունը, պատումի անկեղծ, մտերմիկ շեշտը։ Նրա ուսումնասիրությունների ոլորտը եղել է սփյուռքահայ գրականությունը։ Տպագրվել են նրա «Վազգեն Շուշանյան» (1968թ.), «Սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր. 1920-1945» (1980թ.), «Հակոբ Մնձուրի» (1981թ.), «Հայրենիք-Սփյուռք գրական կապերը. 1920-1985» (1988թ.), «Համաստեղ» (1989թ.) մենագրությունները։ 1983թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Մահացել է Երևանում: