Նշան Միրզա

Արձակագիր, հրապարակագիր

Հակոբ Փափազյան

Քանդակագործ

Կարապետ Տեր-Սահակյան

Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Երվանդ Քոչար

Գեղանկարիչ, քանդակագործ

Վահրամ Մավյան

Բանաստեղծ, արձակագիր

Լիլի Կարապետյան

Քանդակագործ, հաղորդավար

Արվին Քոչարյան

Լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ

 

 

 

 

ՆՈՐԱՅՐ ՊՈՂԱՐՅԱՆ

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

17 հունվար, 1904 - 19 դեկտեմբեր, 1996

Ծնվել է Թուրքիայի Այնթապ քաղաքում: Հայտնի է եղել նաև Ադամ-Նորայր: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Վարդանյան վարժարանում: 1922-27թթ սովորել է Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի դպրոցում: Աշակերտել է Ե.Դուրյանին, Մ.Նարոյանին, Բ.Կյուլեսերյանին: 1928-30թթ Լոնդոնի Քինգս քոլեջում և Մանչեստրի համալսարանում հետևել է աստվածաբանության դասընթացների: 1928թ-ից եղել է Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի միաբանության անդամ: 1923թ. ձեռնադրվել է սարկավագ, 1928թ.՝ կուսակրոն քահանա, 1951թ.՝ եպիսկոպոս, 1973թ. Վազգեն Ա կաթողիկոսը նրան շնորհել է արքության պատիվ և տիտղոս: 1930-35թթ և 1941թ-ից եղել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի ուսուցիչ, 1935-40թթ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի նորաստեղծ Դպրեվանքի վերատեսուչ և ուսուցիչ: Կազմել ու հրատարակել է հայ մատենագրության, կանոնագիտության, ծիսագիտության, տոմարագիտության և այլ դասագրքեր: Ուսումնասիրությունները վերաբերում են հիմնականում պատմագիտությանը, բանասիրությանը, աստվածաբանությանը, ծիսագիտությանը, վավերագրությանը, ինչպես և գրչությանը, գրչագրերին, անտիպ երկերին: 1943-57թթ եղել է վանքի ելևմտից տեսուչը, միաբանության ընդհանուր ժողովի ատենապետը, 1949-92թթ՝ Երուսաղեմի մատենադարանապետը: Աշխատակցել է «Սիոն», «Հայ խոսնակ», «Բանբեր Մատենադարանի», «Հասկ» (1936-39թթ՝ խմբագիր), «Էջմիածին», «Արմաշ» և այլ պարբերականների: 1951թ. այցելել է Հայաստան։ Ուսանելի և երախտիքի արժանի է նրա՝ հայ մատենագիրներին նվիրած «Հայ գրողներ (Ե-ԺԷ դար)» (1971թ.) երկը: Առանձին գրքերով լույս են տեսել նրա կազմած Հովհաննես Թլկուրանցու «Տաղագիրք» (1958թ.), «Գրիգոր Ակներցու Թաթարաց պատմությունը» (1974թ.) գործերը: Հեղինակել է նաև «Հայ նկարողներ (ԺԱ-ԺԷ դար)» (1989թ.), «Ծիսագիտութիւն» (1990թ.), «Տաթևյանց սերունդ» (1991թ.), «Հայկական խաչեր» (1991թ.), «Հայ գրիչներ (Թ-ԺԷ դար)» (1992թ.),«Հայ եկեղեցվո Հավատո հանգանակները» (1993թ.), «Գրիգոր Նարեկացի-ներբողներ» (1995թ.), «Ժամակարգութիւն (ԺԶ դար)» (1996թ.) և այլ, թվով 37 գիրք ու շուրջ 1600 հոդված: Խմբագրել, գիտականորեն վերակազմել և լույս է ընծայել «Գիրք թղթոց» (1994թ.) ժողովածուն: Նրա գիտական վաստակի գլուխգործոցը Երուսաղեմի ձեռագրատան գրչագրերի՝ ժամանակագրություններով, հիշատակագրություններով մատենագիտությունն է՝ «Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Հակոբեանց» (հ.1-11, 1966-91թթ), որի շնորհիվ հազարավոր գրչագիր մատյաններ, հայոց մշակույթի պատմությանը վերաբերող բազմաթիվ նյութեր փրկվել են մոռացությունից: Ցուցակում ամփոփվել է 3890 ձեռագրի նկարագրություն, առաջին անգամ ներկայացվել բնագրագիտական մի շարք նորահայտ մեծարժեք ձեռագրեր։ Մահացել է Երուսաղեմում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար