Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ՄԻՍՏՐ ԻՔՍ

Երգիչ

Արթուր Հակոբյան

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 20-ին, ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղում: Վաղ հասակից բնակվել է Երևանում: 1995թ. ավարտել է Երևանի թիվ 196 միջնակարգ դպրոցը: 2000թ-ից հանդես է եկել «Միստր Իքս» բեմական անունով: 2002թ. թողարկել է «Քո աչքերը» առաջին ձայնասկավառակը, իսկ 2003թ. առաջին մենահամերգով հանդես է եկել Լոս Անջելեսի Գլենդել քաղաքում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: Թողարկել է «Քո աչքերը» (2002թ.), «Քո երազները» (2006թ.), «Various Songs» (2009թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ: 2014թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակում է բեմական գործունեությունը: