ԼԵՎՈՆ ՇԱՀՈՒՄՅԱՆ

Լրագրող, պատմաբան

25 ապրիլ, 1904 - 24 մայիս, 1971

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է լրագրող, քաղաքական գործիչ Ստափան Շահումյանի որդին, պատմաբան Սերգեյ Շահումյանի եղբայրը։ 1918թ. հունիս-հուլիսին բանվորական մարտական ջոկատների շարքերում կռվել է թուրք նվաճողների դեմ՝ հանուն Բաքվի կոմունայի պաշտպանության։ Բաքվում սովետական իշխանության ժամանակավոր անկումից հետո, 1918թ. սեպտեմբերին, ձերբակալվել և Բաքվի կոմիսարների հետ բանտարկվել է։ 1919-20թթ ընդհատակյա հեղափոխական աշխատանք է տարել Բաքվում և Թիֆլիսում: 1922-23թթ սովորել է Յ.Սվերդլովի անվան կոմունիստական ինստիտուտում: 1948թ. ավարտել ՀամԿ(բ)Կ ԿԿ-ին կից կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1924-32թթ եղել է կուսակցական աշխատող Ցարիցինում (այժմ՝ Վոլգոգրադ) և Դոնի Ռոստովում։ 1932-40թթ ղեկավարել է մի շարք թերթերի խմբագրություններ, այդ թվում՝ 1941-46թթ եղել է «Ուրալսկի ռաբոչի» թերթի պատասխանատու խմբագիրը։ 1949թ-ից աշխատել է «Սովետսկայա էնցիկլոպեդիա» հրատարակչությունում: 1954թ-ից եղել է «Սովետական մեծ հանրագիտարան»-ի գլխավոր խմբագրության անդամ և գլխավոր խմբագրի տեղակալը: Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։ Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար