Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ԱՂԵՔՍԱՆԴՐ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Բանասեր, բանահավաք

3 հուլիս, 1846 - 17 օգոստոս, 1916

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Նրա ծնողները գաղթել են Արևմտյան Հայաստանից: 7 տարեկան հասակում ծնողները նրան տվել են կրթության քաղաքում գրագետ մարդու համբավ ունեցող մի տիրացուի մոտ։ 2 տարվա ընթացքում սովորել է գրել-կարդալ, ազատ կարդացել է «Սաղմոս, Քերական և Նարեկ»: Այնուհետև հաճախել է Սարգիս Խալֆայի դպրոց։ Հոր մահից հետո թողել է ուսումը և սկսել դասեր տալ։ 1867թ. բացել է մասնավոր դպրոց։ 1876թ. աշխատել է Ալեքսանդրապոլի վիճակային դպրոցում, դասավանդել հայոց լեզու (գրաբար) և թվաբանություն։ 1879թ. մեկնել է Թիֆլիս` Ներսիսյան դպրոցում էքտեռն քննություններ հանձնելու նպատակով, որոնք հանձնել է հաջողությամբ: 1879-89թթ անընդմեջ աշխատել է քաղաքի վիճարկային և Արղության օրիորդաց դպրոցներում: 1889թ. ընդմիշտ թողել է մանկավարժությունը և Ալեքսանդրապոլում բաց է արել գրավաճառանոց` սերտ կապ պահպանելով Վենետիկի հայ միաբանության և Թիֆլիսի հայ հրատարակչական ընկերության հետ` տարածելով նոր լույս տեսնող թարմ գրականությունը։ Ազատ օրերին ու ժամերին շրջել է Շիրակի գյուղերով, հավաքել ու գրի առել բազմաթիվ ավանդություններ, հեքիաթներ, ժողովրդական երգեր ու խաղեր, առակներ ու առածներ, հանելուկներ, շուտասելուկներ, օրհնանքներ ու անեծքներ։ Այս տարիներին աշխատակցել է նաև Էջմիածնի «Արարատ» ամսագրին և այլ պարբերականների։ Գրել է մի շարք գրական ու պատմական գործեր, ինչպիսիք են՝ «Էջեր հայ ազատագրական շարժումների պատմությունից» (1898թ.), «Ըմբոստի երգեր» և «Բանտի երգեր» բանաստեղծությունների ժողովածուները, «Վարդան Մամիկոնյան կամ Ավարայրի պատերազմը» պատմական ողբերգությունը (երեք արարվածով և մեկ պատկերով, 1887թ.), «Արնոտ լեռներ կամ սասունցիք» դրաման (երեք արարով, 1896թ.), «Ոսկի երազներ» (պատկերներ թուրքահայ գազթականների 1895-96թթ արկածներից) և այլն։ 1910թ. հրատարակել է «Զվարճալի զբոսարան» գիրքը, որտեղ զետեղել է իր կազմած բազմատեսակ կրթական վիճակախաղերը։ Հրատարակվել են նրա «Տաղեր ու խաղեր» (1900թ.), «Փշրանք Շիրակի ամբարներից» («Էմինյան ազգագրական ժողովածու», 1901թ.) գործերը։ Թղթակցել է «Արարատ», «Սոխակ Հայաստանի» և այլ պարբերականների, թուրքերենից թարգմանել և առանձին գրքերով հրատարակել է արևելյան մի քանի հեքիաթներ («Շիրին և Ֆահրատ», «Լեյլի և Մեջնուն», «Շահ-Իսմայիլ» և այլն)։ Կազմել և խմբագրել է աշուղական երգարաններ։ Նրա արխիվում պահպանվում են բազմաթիվ անտիպ գործեր՝ պիեսներ, բանաստեղծություններ, բանասիրական նյութեր և այլն։ 1902թ. Ալեքսանդրապոլում լույս է տեսել նրա «Ուղեցույց Անի քաղաքի և շրջակա ավերակաց» գրքույկը։ Բացի պատմական համառոտ տեսությունից, գրքույկում մանրամասն մատնացույց են արվում Ալեքսանդրապոլից դեպի Անի տանող բոլոր 4 ճանապարհներն ու դրանց սահմաններում գտնվող ավերակները, ծանոթություններ են տրվում շրջակա գյուղերի, ավանների, նրանց բնակիչների անցյալի ու ներկայի վերաբերյալ։ Մահացել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար