Ստեփան Զելինսկի

Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ազատ Գասպարյան

Դերասան, ասմունքող

Մարիամ Գրիգորյան

Դերասանուհի

Փոլ Կարմիրյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՄԻՀՐԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ճարտարապետ

16 նոյեմբեր, 1904 - 16 դեկտեմբեր, 1972

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Վարդակ գյուղում: 1935թ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) արդյունաբերական շինարարության ինժեներների ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը։ 1936թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: 1937-39թթ եղել է «Հայպետնախագիծ» հիմնարկության տնօրենը: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Նրա նախագծերով կառուցված շենքերից ուշագրավ են Երևանի ժամացույցի գործարանի գլխավոր մասնաշենքը (1948թ.), Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) պոլիմերային սոսինձների գիտահետազոտական-նախագծային ինստիտուտի շենքը (1958թ.), Երևանի կոմպլեքսային էլեկտրասարքավորման համամիութենական գիտահետազոտական և նախագծային ինստիտուտի շենքը (1960թ.), կաբելի գործարանի համալիրը (1963թ.), Ալավերդու գարեջրի գործարանը (1953թ.)։ 1966թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար