ԱՎԵՏԻՍ ՄԵՍՈՒՄԵՆՑ

Կոմպոզիտոր

6 հունվար, 1905 - 12 հոկտեմբեր, 1981

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքում: 1930թ. ավարտել է Լիոնի կոնսերվատորիան։ 1946թ-ից հաստատվել է Փարիզում, երկար տարիներ ղեկավարել «Սայաթ-Նովա» ազգագրական անսամբլը։ Հեղինակել է բազմաթիվ մեներգեր, զուգերգեր, խմբերգեր, կամերային երկեր, բալետ և օպերաներ (դրանց թվում՝ «Անուշ», ըստ Հ.Թումանյանի)։ Նրա չորս՝ «Նաիրյան» ծրագրային սիմֆոնիաները նվիրված են հայ ժողովրդի պատմական անցյալին և վերածննդին։ Բեյրութում շահել է երկու առաջին մրցանակ՝ «Մեսրոպյան լեզու» (Պարույր Սևակի բանաստեղծությամբ) կանտատի, 1965թ.՝ «Եղերական համանվագ»-ի համար։ Առանձնապես արժեքավոր են Տարոնի, Արաբկիրի, Եդեսիայի, Չմշկածագի, Շապին Գարահիսարի ժողովրդական երգերի գրառումներն ու դաշնավորումները։ Մահացել է Փարիզում: