Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱՆԱԼԱՆՅԱՆ

Գրականագետ

19 փետրվար, 1911 - 28 մարտ, 1994

Ծնվել է Ախալցխայում: Եղել է բանասեր Արամ Ղանալանյանի եղբայրը: 1937թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1946-77թթ եղել է Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը։ Հեղինակել է «Ավետիք Իսահակյան» (1955թ.), «Պետրոս Դուրյան» (1957թ.), «Միսաք Մեծարենց» (1958թ.), «Վահան Տերյան» (1960թ.), «Դանիել Վարուժան» (1961թ.), «Մտերիմ դեմքեր» (1965թ.) երկերը։ Ուսումնասիրություններ ունի նաև Վ.Բրյուսովի, Յ.Վեսելովսկու, Վ.Զվյագինցևայի, Վ.Նեմիրովիչ-Դանչենկոյի և ռուս այլ գրողների մասին։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Ակնարկներ 19-20-րդ դդ հայ քնարերգության» (1964թ.), «Հայաստանը ռուս բանաստեղծների ստեղծագործություններում» (1972թ.), «18-20-րդ դդ Հայաստանի բանաստեղծները» (1976թ.) գրքերը։ 1948թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1948թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար