
Արիստակես Տեր-Սարգսենց
Բանահավաք

Դերենիկ Դեմիրճյան
Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Զարեհ Գալֆայան
Գեղանկարիչ

Գրիգոր Զամպաքճյան
Արվեստաբան, հավաքորդ

Վահան Ռշտունի
Պատմաբան

Սարգիս Սարգսյան
Բալետի արտիստ, պարուսույց

Ալեքսանդր Փիրումով
Կոմպոզիտոր

Կարինե Ջաղացպանյան
Երաժշտագետ

Առնոլդ Մելիքսեթյան
Գեղանկարիչ

Ստեփան Բաբաթորոսյան
Կոմպոզիտոր
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈԼՈՎ

26 մարտ, 1635 - 24 նոյեմբեր, 1691
Հակոբ Կոստանդնուպոլսեցի
Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1660-67թթ սովորել է Հռոմի և Լիոնի դպրոցներում, ապա զբաղվել գիտական, թարգմանչական, քարոզչական աշխատանքով, նպաստել կաթոլիկության տարածմանը հայերի մեջ: Եղել է Ոսկան Երևանցու առաջին գրաքննիչը և իր գործունեությամբ պաշտպանել հայ տպագրիչների շահերը, որի հետևանքով կորցրել է իր պաշտոնը: Շուրջ 15 ինքնուրույն ու թարգմանական գրքերի հեղինակ է: Առաջին տպագիր գործը «Պարտէզ հոգեւոր» (1670թ.) երկի թարգմանությունն է, ապա՝ «Զտութիւն հայկաբանութեան կամ Քերականութիւն հայկական» (1674թ.) գիրքը (լատիներեն), որի համար էլ, ըստ ավանդության, նրան անվանել են «Հոլով»: Քննության նյութը գրաբարի քերականությունն է: Ներածության մեջ նշում է հայոց լեզվի 3 տարբերակ՝ «հայկական», այսինքն՝ գրաբար, «աշխարհական»՝ բարբառներ, «քաղաքական»՝ հայկականի և աշխարհականի խառնուրդը, որն օգտագործում են ատենախոսներն ու փաստաբանները: Անցնելով բուն քերականությանը՝ որոշում է նրա սահմանները, քննում խոսքի մասերը, շարահյուսությունը, կետադրությունը, հնչյունաբանությունը, տաղաչափությունը և այլն: «Համառօտութիւն ճարտասանականի արուեստի» (1674թ.) աշխատությամբ փաստորեն հիմք է դրել նոր շրջանի ինքնուրույն գիտական ոճագիտությանն ու ճարտասանությանը, իսկ «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն» (1687թ.) գրքով նոր մակարդակի հասցրել աշխարհաբարի մշակումը և առաջին անգամ հրապարակայնորեն պաշտպանել նրա դատը: Մահացել է Վենետիկում: