Գաբրիել Նահապետյան

Բանասեր, հայագետ

Պողոս Զուրաբյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան

Դերասանուհի

Սոս Սոսյան

Դերասան

Ռուբեն Սանոյան

Դրամատուրգ, գրաքննադատ

Նոնա Գաբրիելյան

Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան

Քանդակագործ

Գրիգոր Գրիգորյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԼԻԼԻԹ ՊԻՊՈՅԱՆ

Երգչուհի, երգահան

Ծնվել է 1955թ. հունիսի 16-ին, Երևանում: Գեղանկարիչ Սուրեն Պիպոյանի դուստրն է: Ավարտել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: 1971-73թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանիանվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: 1972-77թթ ուսանել է ճարտարապետություն Երևանի ճարտարագիտական համալսարանում: Նրա ստեղծագործությունները հիմնված են հայ պոեզիայի և ժողովրդական բանահյուսության վրա: Սիրում է միջնադարյան աշխարհիկ երգեր, որի հիման վրա ստեղծել է ժամանակակից նոր մեղեդիներ: Թողարկել է «Լիալուսին» (1999թ.), «Քաղաքի մեկ օրը» (2003թ.), «Կապույտ ծաղիկ» (2006թ.), «Նավ» (2012թ.), «Ընտրյալ երգեր Կոմիտասից, Կարաոկե» (2013թ.) ձայնասկավառակները և մեկ ձայնասկավառակ Ռուբեն Հախվերդյանի հետ (1999թ.): Համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: 1999թ. և 2003թ. Լոս Անջելեսում արժանացել է «Ժամանակակից ալտերնատիվ ալբոմ» մրցանակին: 2004թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «Հեղինակային երգի լավագույն ալբոմ» մրցանակը: 2018թ-ից Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ է:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար