Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պատմաբան

31 դեկտեմբեր, 1911 - 21 հունիս, 1986

Ծնվել է ՀՀ Արծվանիկ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) գյուղում: 1939թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1934-36թթ և 1941-63թթ ծառայել է սովետական բանակում՝ որպես գնդի կոմիսար, դիվիզիայի քաղբաժնի պետ: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1963թ-ից եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության պետը, 1978թ-ից՝ «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի գլխավոր խմբագիրը: Նրա գիտական ուսումնասիրությունները հիմնականում վերաբերվել են 20-րդ դարի առաջին տասնամյակների հայկական ռազմական պատմության, ինչպես նաև երկու աշխարհամարտերում հայերի մասնակցությանը: «Կովկասյան ռազմաճակատ. 1914-1917» (1971թ., ռուսերեն), «Թուրքական արշավանքն Անդրկովկաս 1918թ. և ինքնապաշտպանական մարտերը» (1984թ.) աշխատությունները վերաբերում են Առաջին համաշխարհային պատերազմի պատմության հարցերին։ Ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են Առաջին համաշխարհային պատերազմի պատմությանը, թուրքական արշավանքին (1918թ.) Անդրկովկաս։ «Կովկասյան ռազմաճակատ, 1914-1917» աշխատության մեջ վերլուծել է ռազմական գործողությունների ընթացքը Կովկասյան ճակատում պատերազմի սկզբից մինչև 1915թ. Երզնկայի զինադադարը, լուսաբանել հայ կամավորական գնդերի կազմավորման պատմությունը, տվել ճիշտ գնահատական կամավորական շարժմանը։ «Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918թ. և ինքնապաշտպանական մարտերը» գրքում ցույց է տվել Թուրքիայի զավթողական նկրտումները Անդրկովկասի նկատմամբ, բացահայտել 1918թ. մայիսին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի տարած հաղթանակի բացառիկ նշանակությունը։ Ունի նաև Երկրորդ աշխարհամարտին հայերի, մասնավորապես՝ հայկական ազգային դիվիզիաների մասնակցությանը, ինչպես նաև առանձին նշանավոր հայ ռազմական գործիչներին (Անդրանիկ Օզանյան, Հովհաննես Իսակով) նվիրված ուսումնասիրություններ: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով: 1968թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1974թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: