Ղևոնդ Հովնանյան

Բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Զարմայր Մսերյան

Հրապարակախոս, լրագրող

Էդուարդ Դայան

Ջութակահար

Նունե Աղբալյան

Գեղանկարչուհի

Պետո Պողոսյան

Գեղանկարիչ

Էվա Ոսկանյան

Դաշնակահար, երգչուհի

 

 

 

 

ԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1989թ. հուլիսի 1-ին, Երևանում: 2006թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է նաև Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում և հաճախել տարբեր խմբակներ: 7 տարի պարել է «Արայի Դանս Շոու» խմբում` որպես մենապարուհի: Դպրոցական տարիներին հաճախել է նաև «Սյուրպրիզ» երաժշտական խմբակ, որտեղ նկարահանվել է մի քանի մանկական հոլովակներում: 2003թ. մասնակցել է «Միս աշակերտուհի» մրցույթին, որից հետո ընդունվել է «Դո-Ռե-Մի» խմբակ: 2005-06թթ մասնակցել է մի քանի միջազգային և տեղական երաժշտական մրցույթների և ստացել առաջատար մրցանակներ: 2006-11թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2008թ. ձեռք է բերել «Հարս» պարբերականը, որի գլխավոր խմբագիրն է: Հայաստաի հանրային հեռուստաընկերությամբ մասնակցել է «Երկու աստղ» երաժշտական նախագծին և դերասան Երվանդ Ենգիբարյանի հետ զբաղեցրել առաջին տեղը:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար