
Նիկողայոս Արղության
Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան
Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Գեորգի Տուսուզով
Դերասան

Բեհբուտ Շելկովնիկով
Արվեստաբան

Գեորգի Սահակյան
Դերասան

Գեորգի Մինասյան
Երգիչ

Վահագն Գրիգորյան
Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Գաբրիել Մանուկյան - Գաբո
Գեղանկարիչ

Մարինե Պետրոսյան
Դերասանուհի

Աշոտ Մուրադյան
Լուսանկարիչ

Ժիրայր Դադասյան
Բեմադրիչ

Արտակ Հերիքյան
Հաղորդավար, լրագրող
ԳԱԼՈՒՍՏ ԽԱՆԵՆՑ

25 հունվար, 1910 - 4 հունիս, 1998
Գալուստ Խանյան
Ծնվել է Թեհրանում: Սովորել է տեղի դպրոցներում և Սեն-Լուի ֆրանսիական դպրոցում։ Հետագայում աշակերտել է ճարտարապետ Մարգար Էլգալին, ուսանել է ճարտարապետություն: Թեհրանի Գոլեստան պալատի նորոգման համար պարգևատրվել է Իրանի թագավորի Պատվո նշանով։ Մանուկ հասակից զբաղվել է գրականությամբ, տպագրվել սկսել է 1928թ-ից: Հրատարակվել են նրա «Ամբողջ սրտով» (1957թ.), «Հրաշալի զորություն» (1972թ.), «Բարև քեզ, մա՛րդ» (1974թ.), «Հայ ժողովրդի վերածնունդը», «Լուսամուտը», ինչպես և պարսկերենի թարգմանված՝ «Հրաշալի զորություն» և «Բարև քեզ մարդ» բանաստեղծությունների ժողովածուները։ Եղել է «Նոր Էջ» գրական խմբակցության հիմնանդամներից։ Աշխատակցել է սփյուռքահայ պարբերականներին: Գրողի ստեղծագործություններում մեծ տեղ է գրավում հայրենաբաղձության թեման: Թարգմանություններ է արել իրանական բանաստեղծներից: Մահացել է Թեհրանում: