Հակոբոս Պոզաճյան

Բառարանագիր

Ռոմանոս Սետեֆճյան

Դերասան, դրամատուրգ

Ստեփան Մամիկոնյան

Լրագրող, հրապարակախոս

Թլկատինցի

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Մարո Զուրաբյան

Արձակագիր

Մանվել Բեգլարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ռուբեն Գևորգյանց

Կինոռեժիսոր

Լիպարիտ Ավետիսյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՑ

Բեմանկարիչ

28 սեպտեմբեր, 1918 - 26 մարտ, 1976

Ծնվել է Ուզբեկստանի Անդիժան քաղաքում: 1939թ. ավարտել է Լենինգրադի գեղարվեստա-մանկավարժական ուսումնարանը։ Աշխատել է Տաշքենդի, Վիլնյուսի և այլ քաղաքների թատրոններում։ 1953-62թթ եղել է Բելոռուսիայի Մ.Գորկու անվան ռուսական դրամատիկական, 1962թ-ից՝ Յ.Կուպալայի անվան թատրոնների գլխավոր նկարիչը։ Ձևավորել է Հ.Իբսենի «Նորա» (1954թ.), Բյադուլյայի «Սոխակ» (1956թ.), Կ.Սիմոնովի «Չորրորդը» (1962թ., երեքն էլ՝ Յ.Կուպալայի թատրոնում), Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում՝ Պոգոդինի «Երրորդը՝ պաթետիկականը» (1960թ.), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում Է» (1961թ.), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (1964թ.), Գ.Սունդուկյանի «Պեպո» (1966թ.) և Վ.Ռոզովի «Իրիկնամուտից մինչև կեսօր» (1971թ.) ներկայացումները։ Եղել է բելոռուսական «Կարմիր տերևներ» (1957թ.), «Պոլեսյան լեգենդ» (1963թ.) կինոֆիլմերի նկարիչ-բեմադրողը։ 1955թ. արժանացել է Բելոռուսի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Մինսկում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար