Նահապետ Ռուսինյան

Գրող, փիլիսոփա, մանկավարժ

Էմանուել Եսայան

Դրամատուրգ, բանաստեղծ

Ռուբեն Բեդրոսով

Գրաֆիկ, գեղանկարիչ

Արամ Սամուելյան

Օպերային երգիչ

Արմեն Գրիգորյանց

Բեմանկարիչ

Գրիգոր Բադալյան

Քանդակագործ

Արամ Գրիգորյան

Գրականագետ

Շահեն Խաչատրյան

Արվեստաբան

Երվանդ Բիչախչյան

Գեղանկարիչ

Ռաֆայել Ավնիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արամ Նիկոլյան

Դիզայներ

Հովհաննես Ազոյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ԱՄԲՐՈՍԻՈՍ ԳԱԼՖԱՅԱՆ

Բառարանագիր, պատմաբան

24 օգոստոս, 1826 - 12 օգոստոս, 1906

Գվիդոն Լուսինյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է բանաստեղծ, դրամատուրգ Խորեն Գալֆայանի եղբայրը: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա տեղափոխվել Վենետիկ, ուսումը շարունակել Մխիթարյանների դպրոցում։ 1847թ. ձեռնադրվել է կաթոլիկ վարդապետ և ուղարկվել Փարիզ, ուր դասավանդել է Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ Հետագայում գժտվել է Սբ. Ղազարի միաբանության ղեկավարների հետ, Փարիզում բացել նոր դպրոց, որն ավելի ուշ կոչվել է Բարձրագույն ազգային վարժարան։ Այս շրջանում հրաժարվել է կաթոլիկությունից և դարձել լուսավորչական։ Գաբրիել Այվազովսկու հետ հիմնադրել է «Մասյաց աղավնի» հանդեսը։ Անդամակցել է Ֆրանսիայի պատմագիտության, ասիական և ցեղաբանական ընկերություններին։ Կազմել է զրուցարաններ ու բառարաններ՝ «Առաջնորդ անգղիարեն և հայերեն զրուցատրութեան (1855թ.), «Զրուցատրութիւն ի տաճիկ լեզուե ի հայ» (1864թ.), «Բառգիրք հայ-գաղղիերեն և գաղղիերեն-հայերեն» (1861թ., 5 հրտ.՝ 1973թ.)։ Գվիդոն Լուսինյան անվան տակ 1900թ. Փարիզում հրատարակել է «Նոր բառգիրք պատկերազարդ ֆրանսահայ» բառարանի երկհատորյակը, որ պարունակում է 120 հազար բառ-հոդված։ Լույս է ընծայել թվաբանության, հայկական գեղագրության, ընդհանուր և հայոց պատմության դասագրքեր հանրակրթական դպրոցների համար։ Մահացել է Փարիզում: