ԱՐԱՄ ԲԱԿԱԼՅԱՆ

Գեղանկարիչ

30 հունվար, 1878 - 30 մայիս, 1959

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է տեղի Գեղարվեստի դպրոցում։ 1902թ. մեկնել է Փարիզ և հետևել Ժուլիան ակադեմիայի գեղանկարչական դասընթացներին։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է ծննդավայր, իսկ 1919թ-ից հաստատվել Փարիզում։ Նրա ստեղծագործությունը հարում է ռեալիզմին։ Գլխավորապես նկարել է բնանկարներ և նատյուրմորտներ։ Ցուցադրվել է Ֆրանսիական արվեստագետների սալոնում։ 1932թ. Փարիզում կազմակերպել է անհատական ցուցահանդես։ Նկարչի շուրջ 10 գործեր, այդ թվում «Գետային նավակայան։ Փարիզ», «Քաղաքային տեսարան», «Նատյուրմորտ» և այլն, պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Այլ հայտնի աշխատանքներից են՝ «Կնոջ դիմանկար», «Տնակը ծովափին», «Ձուկ են բռնում», «Գյուղական բնանկար», «Բնանկար», «Ծովային բնանկար» և այլն: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար