Համազասպ Համբարձումյան

Թարգմանիչ, գրականագետ

Հովհաննես Ինճիկյան

Արևելագետ, պատմաբան

Սարգիս Արուտչյան

Բեմանկարիչ

Խաչատուր Ավագյան

Թատերագետ, դրամատուրգ

Կարլեն Դանիելյան

Գրականագետ

Արամ Սարոյան

Բանաստեղծ, արձակագիր

Այվազ Ավոյան

Գեղանկարիչ

Վահան Թամարյան

Արձակագիր

Վրույր Թադևոսյան

Հաղորդավար, ռեժիսոր

 

 

 

 

ՖԵՐԴԻՆԱՆԴ ԲԺԻԿՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

14 հունվար, 1905 - 2 սեպտեմբեր, 1969

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: Եղել է բեմադրիչ, դերասան Բենիկ Բժիկյանի եղբայրը: 1924-36թթ որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Խարկովի հայկական թատրոնում, 1936-65թթ՝ Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում, որտեղ 1949-65թթ եղել է գլխավոր ռեժիսորը։ Խաղացել է հետևյալ ներկայացումներում՝ Կ.Գոլդոնիի «Զվարճալի դեպք» (Ֆիլիբերտ), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Շմագա), Մոլիերի «Դոն Ժուան» (Սգանարել) և այլն: Բեմադրություններից են՝ Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (1941թ., 1958թ.), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (1939թ., 1950թ., 1965թ.), «Մորգանի խնամին» (1957թ.), «Երիտասարդ գվարդիա» (1947թ., ըստ Ֆադեևի վեպի) և այլն։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ 1946թ. արժանացել է Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1964թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման։ Մահացել է ՌԴ Դուբնա քաղաքում, թաղվել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար