Միքայել Պատկանյան

Դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ

Գուսան Ջիվանի

Աշուղ, երգիչ

Իսկուհի Մինաս

Արձակագիր, բանաստեղծ

Դանիել Դզնունի

Արվեստաբան

Լուիզա Ասլանյան

Արձակագիր, պետական գործիչ

Դանիել Գևորգյան

Բանաստեղծ, արձակագիր

Կառլեն Նուրիջանյան

Քանդակագործ

Ֆրիդ Սողոյան

Քանդակագործ

Նարե Համբարձումյան

Հաղորդավար, երգչուհի

 

 

 

 

ԼԵՎՈՆ ԲԱԲԱՅԱՆ

Պատմաբան

1 օգոստոս, 1917 - 4 հունիս, 1985

Ծնվել է Թիֆլիսում: 1940թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1942-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1948-60թթ աշխատել է կուսակցական և պետական ղեկավար մարմիններում։ 1965-69թթ եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, 1969թ-ից՝ պատմագրության բաժնի վարիչը։ Նրա աշխատությունները վերաբերում են Հայաստանի միջնադարյան պատմությանը («Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը 13-14-րդ դդ», 1964թ.) և պատմագրությանը («Հայաստանի ֆեոդալիզմի դարաշրջանի պատմության ուսումնասիրությունը սովետահայ պատմագրության մեջ», 1970թ.)։ 1962թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Հրատարակվել են նրա «Դրվագներ Հայաստանի վաղ ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության (5-8-րդ դարեր)» (1977թ.), «Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության (9-13-րդ դդ)» (1981թ.), «Դրվագներ Հայաստանի 14-18-րդ դարերի պատմագրության» (1984թ.) աշխատությունները: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար