Թովմաս Թերզյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Մկրտիչ Փորթուգալյան

Հրապարակախոս, պետական գործիչ, լրագրող

Սիպիլ

Բանաստեղծ, արձակագիր

Միհրան Թումաճան

Երաժիշտ, ազգագրագետ

Վազգեն Առաքելյան

Բանաստեղծ, արձակագիր

Լաուրա Վարդանյան

Դերասանուհի, պարուհի

Պողոս-Լևոն Զեքիյան

Հայագետ, փիլիսոփա, եկեղեցական գործիչ

Վարդան Սեդրակյան

Բեմանկարիչ

Ռադիկ Գաբրիելյան

Երգիչ, դերասան

Քիմ Քարդաշյան

Դերասանուհի, մոդել

 

 

 

 

ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ

Տաղերգու, փիլիսոփա, երաժշտագետ, եկեղեցական գործիչ

1350 - 1425

Կրթությունն ստացել է Տաթևի համալսարանում, աշակերտել Հովհան Որոտնեցուն և Գրիգոր Տաթևացուն, որի քրոջ որդին էր։ 1407թ-ից եղել է Սյունյաց արքեպիսկոպոսը։ Մեծապես նպաստել է Տաթևի գիտալուսավորական կենտրոնի բարգավաճմանը: Նրա ստեղծագործությունը գաղափարական տեսակետից բարդ և հակասական է։ Անհրաժեշտ է համարել հայ ժողովրդի ազգային ավանդներն ու լուսավորչական դավանանքն անաղարտ պահելը, բայց և իր երկերում արտացոլել է քրիստոնեական դավանանքի նկատմամբ այն թերահավատությունը, որ ծլարձակել էր իրականության մեջ։ Նրա գեղարվեստական լավագույն գործը «Ադամգիրք»-ն է (1403թ., հրտ.՝ 1799թ.), որը պարունակում է երեք պոեմ։ Հենքը Ադամի ու Եվայի մեղանչման, դրախտից նրանց արտաքսման աստվածաշնչային ավանդությունն է։ Քնարականությամբ, հոգեբանական անցումներով է պատկերել առաջին զույգի մարդկային տառապանքը։ «Ադամգիրք»-ը կորսված դրախտի արևելյան մի տարբերակ է. այդ տեսակետից ունի համաշխարհային նշանակություն։ Այդ երկին սերտ աղերսվում է «Դրախտագիրք»-ը։ Երկրային դրախտից արտաքսված, տառապանքի դատապարտված մարդկությանը հեղինակը ցանկանում է առաջնորդել երկնային վայելքների հավիտենական դրախտը։ Հակադիր պատկերների զուգորդմամբ ձգտում է սեր արթնացնել բարու և արգահատանք՝ մեղքի նկատմամբ։ Գործածել է ժողովրդական բառաձևեր, տաղաչափական հնարանքներ, եղել է ակրոստիքոսի վարպետ։ Նրա փիլիսոփայության մեջ շեշտված է կրոնաիդեալիստական կողմը, գտնում էր, որ առանց աստծո գաղափարի փիլիսոփայությունը չի կարող գոյություն ունենալ։ Դա նահանջ էր Տաթևի դպրոցի աշխարհիկ գիտափիլիսոփայական առաջավոր դիրքերից։ Իմացաբանության մեջ պաշտպանել է Տաթևի դպրոցի զարգացրած առաջադեմ նոմինալիստական սենսուալիստական գաղափարները։ Ըստ նրա, աշխարհի ճանաչումն առանց զգայարանների հնարավոր չէ։ Զբաղվել է նաև երաժշտության տեսության հարցերով։ Նրա «Ադամգիրք»-ը հորինվածքով դրամատիկական երկ է։ Ենթադրվում է, որ ունեցել է երաժշտական ձևավորում, ներկայացվել որպես միստերիա։ Նրանից մեզ հասած հոգևոր տաղերը երաժշտական առումով վերջնականապես ուսումնասիրված չեն։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար