Ղևոնդ Հովնանյան

Բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Զարմայր Մսերյան

Հրապարակախոս, լրագրող

Էդուարդ Դայան

Ջութակահար

Նունե Աղբալյան

Գեղանկարչուհի

Պետո Պողոսյան

Գեղանկարիչ

Էվա Ոսկանյան

Դաշնակահար, երգչուհի

 

 

 

 

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ

Բանաստեղծ, թատերագիր

30 հունիս, 1835 - 27 մարտ, 1897

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Ավարտել է Վարագավանքի ժառանգավորաց վարժարանը, ապա սովորել Կ.Պոլսի Արամյան վարժարանում։ Ուսուցչություն է արել Կ.Պոլսում, 1867թ-ից՝ Վանի Ղուկասյան վարժարանում։ 1860-ական թվականների սկզբին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածու, «Վարդան Մեծ» և «Տրդատ Մեծ» ողբերգությունները, որոնք 1867թ. բեմադրվել են Վանում։ 1873թ. Վարագում լույս են տեսել նրա «Մրմունջք» չափավոր պատկերը, «Ուսյալ պանդուխտ» ողբերգությունը։ Գրել է նաև իր թատերգությունների երաժշտությունը։ Իր ստեղծագործություններում նկարագրել է թուրքական բռնակալական վարչակարգը, հայ ժողովրդի հարստահարումը, ինչի պատճառով հազարավոր մարդիկ, թողնելով իրենց տունը, ընտանիքը և հայրենիքը, դարձել են պանդուխտ։ Ըստ գրողի՝ Արևմտյան Հայաստանում թագավորում են զրկանքը, բռնությունը, ստրկությունը, սուգն ու արտասուքը, հափշտակումները և թուրքական վայրագությունը, որոնց դեմ պետք է պայքարել զենքով։ Հեղինակը Թուրքիան անվանում է «ցամաքած երկիր», 1876թ. օսմանյան սահմանադրությունը՝ «օսմանյան խաբեություն», իսկ երիտթուրքերի մասին գուշակել է, որ նրանք մի օր «անխնա պետք է կոտորեն հայ ազգը»։ Մահացել է Վանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար