
Ռուբեն Զարդարյան
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան
Ճարտարապետ

Գուրգեն Հարությունյան
Դերասան

Հոբոս Ապեր
Մանկագիր, բանաստեղծ

Մայրանուշ Պարոնիկյան
Դերասանուհի

Ռոբերտ Նալբանդյան
Բեմանկարիչ

Հովակ Գալոյան
Դերասան

Բակուր
Արձակագիր

Գևորգ Կակոսյան
Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան
Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան
Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան
Կինոռեժիսոր
ԹԱԴԵՎՈՍ ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆ

3 հոկտեմբեր, 1885 - 26 հունվար, 1937
Ծնվել է Իրանի Մակու քաղաքում, դարբնի ընտանիքում։ 1907թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Առաջադիմական հայացքներ պրոպագանդելու համար 1913-17թթ եղել է քաղաքական վտարանդի Եվրոպայում: Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո Երևանի պետական համալսարանում դասավանդել է հայ հասարակական մտքի պատմություն և տնտեսության զարգացման պատմություն։ Հեղինակել է արժեքավոր բազմաթիվ հետազոտություններ, որտեղ գիտականորեն մեկնաբանված են տնտեսագիտության, Հայաստանի տնտեսական զարգացման, հայ հասարակական հոսանքների ձևավորման, հայ գրականության և պատմության էական հարցեր։ «Կարլ Մարքսի տնտեսական զարգացման թեորիան» (1925թ.) աշխատության մեջ այն միտքն է զարգացրել, որ ասիական արտադրաեղանակը նշանավորում է հասարակական ուրույն տնտեսակարգ, և որ արժեքի կատեգորիան հատուկ է ոչ միայն կապիտալիստական, այլև նախակապիտայիստական հասարակարգերին։ 1928-31թթ հրատարակված իր գրքույկներում հանգամանորեն ու յուրովի արծարծել է պարզ և ընդլայնված վերարտադրությունների տակավին չլուծված հարցերը՝ միաժամանակ հակադրվելով Ռ.Լյուքսեմբուրգի՝ վերարտադրության մարքսյան տեսության վերանայման փորձերին։ Հայաստանի նյութական մշակույթի ու տնտեսական զարգացման պատմությանը նվիրված իր աշխատություններում նոր լույս է սփռել քննարկվող հարցերի վրա, ինչպիսիք են բահրան ու մյուլքը 14-18-րդ դարերի Հայաստանում, հայ շինականի վարձատրությունը 5-րդ դարում, հայ վիմագրերը։ «Հաս, սակ ու բաժ» (1926թ.) ուսումնասիրությամբ պարզել է այդ հասկացությունների գիտական որոշակի նշանակությունը։ Գեղագիտական ճիշտ մեկնակետից է վերլուծել Խաչատուր Աբովյանի, Միքայել Նալբանդյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Մուրացանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի ստեղծագործությունների հասարակական արժեքը։ Պատմագետը լուրջ ուշադրություն է դարձրել հայ հասարակական գաղափարախոսությունների զարգացման, ազատագրական շարժման և այլ հարցերին։ «Արսեն Թոխմախյան» (1926թ.) գրքույկում օբյեկտիվորեն բացահայտել է հայ ազատագրական շարժման հասունացած ներհակությունները՝ դրվատելով նրա դեմոկրատական փաղանգի ճիշտ տակտիկան։ Նա նշել Է, որ Մ.Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ»-ից են ընձյուղում հայ նոր գրականության ազգայնական երկերը։ Ըստ նրա, այդ գիրքը և Շ.Շահամիրյանի «Որոգայթ փառաց»-ը արտահայտում են Հայաստանում բուրժուադեմոկրատական կարգեր հաստատելու ձգտումներ։ Մեծ է նրա դերը հայ բառարանագրության բնագավառում։ Եղել է «Ռուս-հայերեն նոր բառարան»-ի (հ.1-2, 1933-35թթ) հեղինակներից, «Ռուս-հայերեն տնտեսագիտական տերմինների բառարան»-ի (1964թ.) հեղինակը, որն ամփոփում է տնտեսագիտությանն ու դրան անմիջապես առնչվող գիտություններին վերաբերող բառերն ու տերմինաբանությունը։ Գերմաներենից թարգմանել է Կ.Մարքսի «Կապիտալ»-ի 1-ին հատորը (հրտ.՝ 1933թ.)։ Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար, որից հետո գնդակահարել են՝ որպես «ժողովրդի թշնամի»: