ՀԱՏԻԿ ԱԶԻԶՅԱՆ

Պատմաբան, լրագրող

18 հունվար, 1899 - 16 մայիս, 1977

Ծնվել է Երևանում։ 1931թ. ավարտել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը։ 1918թ. մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, 1920թ.՝ Մայիսյան ապստամբությանը, կատարել է ընդհատակյա կուսակցական աշխատանք, եղել «Խոսք» (1919թ.) թերթի խմբագրի տեղակալը։ 1920թ-ից հետո աշխատել է ՀԿԿ Կենտկոմում, ապա ՍՄԿԿ Կենտկոմում, իսկ 1932-72թթ՝ ՍՄԿԿ Կենտկոմի օրգան «Պրավդա» թերթի խմբագրությունում՝ որպես բաժնի վարիչ, այնուհետև գիտության գծով խմբագիր։ Դասախոսել է Մոսկվայի բուհերում։ Նրա գիտական հետազոտությունները հիմնականում վերաբերում են կոմունիստական կուսակցության ազգային քաղաքականության հարցերին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և Մարտական կարմիր դրոշի շքանշաններով։ 1968թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար