Սիմեոն Ապարանցի

Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան

Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Զավեն Սարգսյան

Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան

Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան

Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան

Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Գեղանկարիչ

27 հունվար, 1862 - 12 հոկտեմբեր, 1898

Ծնվել է Թիֆլիսում: Նախնական կրթությունն ստացել էտեղի դպրոցում: Հետագայում սովորել է Պետերբուրգի վեցերորդ գիմնազիայում, որն ավարտել է 1880թ.: 1881-84թթ ազատ ունկնդիր է եղել Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1888թ. հիշյալ ակադեմիայի ռազմանկարի դասարանում կատարած ձիու էտյուդի համար նրան շնորհվել է երկրորդ կարգի արծաթե մեդալ։ Ստեղծել է հայկական կյանքին նվիրված պատկերներ, սակայն այդ կտավների գտնվելու վայրը անհայտ է: Ծննդավայրում կարճ ժամանակ ստեղծագործելուց հետո մեկնել է Պետերբուրգ՝ ուսումը շարունակելու: 1889թ. սովորել է մոդելի դասարանում, սակայն հիվանդության պատճառով ընդհատել է ուսումը: 1893թ. նրան թույլ է տրվել մասնակցելու ակադեմիական ցուցահանդեսին՝ նկարչի կոչում ստանալու համար: Ցուցահանդեսին ներկայացրել է «Իջևան Կովկասում» և «Կազակային պահակակետ» էտյուդները: Դրանց հիման վրա արժանացել է «ոչ դասական նկարչի» կոչման: Մահացել է Պետերբուրգում: