
Էգազ Նորջուղայեցի
Աշուղ

Տիգրան Փեշտիմալճյան
Բժիշկ, հրապարակախոս

Հարություն Շամշինյան
Գեղանկարիչ

Վահան Տերյան
Բանաստեղծ

Եղիա Գասպարյան
Գեղանկարիչ, դրամատուրգ

Վազգեն Շուշանյան
Արձակագիր

Սիրան Սեզա
Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Շամլյան
Դերասան

Անահիտ Թարյան
Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան
Բաս-կիթառահար
ԱՍԻԼՎԱ

Սիլվա Առաքելյան
Ծնվել է 1937թ. հոկտեմբերի 3-ին, Ստամբուլում: 1948թ. ավարտել է Ստամբուլի Հինդլյան, 1953թ.՝ Ֆրանսիայի Նոտր Դամ դը Սիոն դպրոցները, 1958թ.՝ Էյուբլիցեյ գեղարվեստի ակադեմիաները, Սորբոնի համալսարանը: 1993թ. հիմնադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցությունը: Դարձել է առաջին քրիստոնյա կինը, որ 1973թ. արժանացել է Թուրքիայի՝ Արվեստի նվաճումների համար պետական մրցանակի: Հիմնադրել է «Արիան-Եսսօր» ասոցիացիան, որի նախագահն է, Փարիզի Մեծ պալատի Համեմատության սրահի խմբի ղեկավարն է, Ֆրանսիական կերպարվեստի ազգային խորհրդի Կերպարվեստի միջազգային ասոցիացիայի անդամ է, ոչ պետական կազմակերպության Միացյալ ազգերի գիտության և մշակույթի կազմակերպության պաշտոնական գործընկերը: Ստեղծագործել է հիմնականում աբստրակտ գեղանկարչության բնագավառում: Գործերին բնորոշ են արդիական ազատ ձևերի ճարտարապետական դինամիկ կառույցն ու գունային ներդաշնակությունը: Իր աշխատանքներով տարբերվում է Ոսկյա Քանակի ասպարեզում: Նրա Ռեմբրանտի և Սորայի ստեղծագործությունների վերաբերյալ ուսումնասիրությունները գտնվում են Փարիզի Լուվրի թանգարանում: Աշխատանքներից են՝ «Անցք», «Հույս», «Արարատ», «Լույս լռության», «Խավարում» և այլ կոմպոզիցիաներ, «Ցեղասպանություն» (Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ) և այլն: Գործերից պահվում են Գերմանիայի, Ֆրանսիայի, Հայաստանի, Թուրքիայի տարբեր թանգարաններում և պատկերասրահներում, Ֆրանսիայի մշակույթի նախարարությունում, Ավինյոնի, Դը՛վիլի քաղաքապետարաններում, Էստամպ դը Շամալիերի թանգարանում, Շտուտգարտի քաղաքապետարանի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, Բոսնիա և Հերցեգովինայի Տուզլայի դիմանկարի թանգարանում, Թուրքիայի կառավարությունում, Լուլբուրգասի քաղաքապետարանում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆլորենցիայում (1993թ.), Ավինյոնում (1995թ.), Բրյուսելում (1999թ.), Ժնևում (2001թ.), Երևանում (2004թ., 2007թ., 2016թ.), Յոկոհամայում (2005թ.), Թուրքիայում (2012թ.), Փարիզում (2013թ.), ԱՄՆ-ում, Չինաստանում: 1995թ. Կերպարվեստի միջազգային ասոցիացիայի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրավիրվել է ցուցադրվելու Շանհայի Ժամանակակից արվեստի թանգարանի բացմանը: Բնակվում է Փարիզում: