Թադևոս Ջիլավյան

Արձակագիր

Հովհաննես Կարայան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ալբերտ Ասլյան

Գեղանկարիչ

Ժան Տեր-Մերկերյան

Ջութակահար

Ջեմմա Կարագյոզյան

Դերասանուհի

Սասուն Պասկևիչյան

Կոմպոզիտոր, բանաստեղծ

Նորիկ Լևոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Սոս Պետրոսյան

Կրկեսի արտիստ, բեմադրիչ

Արթուր Օշականցի

Գեղանկարիչ

Ռուբեն Սաֆրաստյան

Արևելագետ, պատմաբան

Գրետա Բագիյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՌԱՖԱՅԵԼ ԱՍԼԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

29 հուլիս, 1948 - 9 մարտ, 2017

Ծնվել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): Միջնակարգ կրթությանն զուգահեռ սովորել է Կիրովականի նկարչական դպրոցում: 1976թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Սարգիս Մուրադյանի արվեստանոցը: Ավարտելուց հետո նկարչություն է դասավանդել Դիլիջանում: 1976թ. մասնակցել է Երևանի նկարիչների և քանդակագործների մրցույթին և արժանացել առաջին մրցանակի: 1978-84թթ մասնակցել է հանրապետական գեղարվեստական ցուցահանդեսներին (Հայաստան), սոցիալիստական երկրների երիտասարդ նկարիչների միջազգային ցուցահանդեսներին (Հավանա, Կուբա), համամիութենական գեղարվեստական ցուցահանդեսներին (Մոսկվա և այլուր): 1987-93թթ ցուցահանդեսների է մասնակցել նաև Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում: 1997-98թթ նկարներ է ստեղծել Թաթարստանի Նուրլատ քաղաքի Սբ. Իլյայի եկեղեցում, ինչպես նաև վերականգնել է սրբապատկերներ: Նկարչի արվեստը ձևավորվել է 19-20-րդ դարերի հայկական ազգային նկարչության, հին ռուսական կրոնական, ինչպես նաև արևմտյան մոտիվների ազդեցության ներքո: 1998թ-ից ապրել և ստեղծագործել է ՌԴ Տոմսկ քաղաքում: Մշակույթի վարչության աջակցությամբ ստացել է արվեստանոց, 1998-2007թթ դասավանդել է Տոմսկի Վ.Շիշկովի անվան մշակութային կրթական ուսումնարանում: Տոմսկի պետական մանկավարժական համալսարանի կազմում «Մշակույթի և արվեստի ինստիտուտի» ստեղծման պահից դասավանդել է այնտեղ, իսկ 2006թ-ից եղել է գեղարվեստաերաժշտական կրթության ամբիոնի պրոֆեսոր: 1998-2013թթ մասնակցել է տեղական և միջազգային ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տոմսկում, Սևերսկում, Յուրգայում, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում և Մոսկվայում: 2002թ. դարձել է Աֆղանստանում և տեղական ռազմաճակատներում զոհված զինվորների հուշարձանի նախագծի հաղթող: Նկարչի կտավները գտնվում են Ռուսաստանի և արտերկրի տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: Մահացել է ՌԴ Տոմսկ քաղաքում: