Միհրան Ասքանազյան

Հրապարակախոս, գրող

Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ԳԵՐՄԱՆ ԱՎԱԳՅԱՆ

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

12 դեկտեմբեր, 1962 - 16 փետրվար, 2020

Ծնվել է Վրաստանի Ծուլուկիձե քաղաքում: 1974-78թթ բնակվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում: 1979-80թթ սովորել է Բելոռուսի Շուչին քաղաքում, 1980-85թթ՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1988թ-ից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ: Լուսանկարներ է ստեղծել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի օրացույցի համար, Բաց հասարակության ինստիտուտի Վերսուս ստուդիայի հետ համատեղ ստեղծել «Արվեստը հայկական կալանավայրերում» օրացույցը: Լուսանկարներում անդրադարձել է սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների՝ Մոսկվայի Միութենական ցուցահանդես (1987թ., բրոնզե մեդալ), «Ղարաբաղ 92» (1992թ., Երևանի պատմության թանգարան), «Ծանոթ դեմքերի քաղաքը» (1994թ., Երևան), «Վաղվա օրվա տունը» (1995թ., ՅՈՒՆԻՍԵՖ), «Կատակողների դպրոցը» (Երևան), Հայկական արվեստի ցուցադրում (Բոխում, Գերմանիա), «SOS-ի կանչ» բանականության թագավորությունից անդին (1997թ., Երևան), «Իմիջիայլոց» (1998թ., Երևան), Գյումրիի միջազգային բիեննալե, «Մի լքեք տարիքավորներին» (1999թ., ՅՈՒՆԵՍԿՕ), «SOS-ի կանչ» բանականության թագավորությունից անդին (Տորոնտո, Կանադա), «Չհայտարարված պատերազմի ուղիներով», «Լույսը թունելի վերջում» (2000թ., ՅՈՒՆԻՍԵՖ, Երևան, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ), «Մահից հետո ծնվածները» շարք (Ֆրանսիա, ֆոտոփառատոն) և այլն: 2006թ. ունեցել է անհատական 30 շրջիկ ցուցահանդեսներ ՀՀ սահմանամերձ գյուղերում: 2002թ. Սան Ֆրանցիսկոյում արժանացել է «Ֆիֆտի Քրոուզ» միջազգային ֆոնդի մրցանակի՝ փաստագրական լուսանկարչության համար: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար