ԱՐԱՄ ՍԱԹՈՒՆՑ

Կոմպոզիտոր

5 փետրվար, 1913 - 6 հունիս, 1990

Արամ Սաթյան

Ծնվել է Թուրքմենստանի Մերվ (այժմ՝ Մարի) քաղաքում: Եղել է կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի եղբայրը: 1931-41թթ եղել է Բաքվի, Անդիջանի, Գռոզնիի ժողովրդական գործիքների անսամբլի դիրիժոր: 1938-41թթ սովորել է Բաքվի կոնսերվատորիայի, 1944-47թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական դասարաններում: 1941-44թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1945թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես երաժշտական բաժնի վարիչ, 1949-74թթ՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ որպես երաժշտական խմբագրության գլխավոր խմբագիր, ապա երաժշտական ձևավորումների խմբագրության պատասխանատու խմբագիր: Գրել է «Ատամնաբույժն արևելյան» երաժշտական կատակերգությունը (ըստ Հ.Պարոնյանի, 1938թ.), «Զանգեզուր» սիմֆոնիկ պոեմը (1947թ.), «Վերածնված նաիրյան երկրի երգերը» վոկալ-սիմֆոնիկ շարքը (1979թ.), «Ժողովրդի սխրանքն անմահ է» կանտատը (1980թ.), «Տոնական պարային սյուիտ» փողային նվագախմբի համար (1967թ., Ալեքսանդրովի անվան մեդալ, 1974թ.), «Հայկական ֆանտազիա» (1960թ.) և «Օլիմպիական սպորտային պարային սյուիտ» (1980թ.)՝ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համար, կամերային-գործիքային երկեր (Սոնատ-պոեմ դաշնամուրի համար, 1946թ. և այլն), բազմաթիվ երգեր, ռոմանսներ, պարեր, քայլերգեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկ ներկայացումների համար: Հրատարակվել է կոմպոզիտորի երգերի 3 ժողովածու (1969թ., 1975թ., 1983թ.): Կազմել և խմբագրել է մանկական երգերի ժողովածուներ: 1975թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1985թ.՝ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար