ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1962թ. հուլիսի 10-ին, Երևանում: Սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը: 1992թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Ստեղծագործել է ռեալիստական, աբստրակ ոճերով, նկարել է բեմական մոտիվներ, կրկեսային տեսարաններ, նաև բնանկար, գծանկար: Աշխատանքներից են՝ «Ծիրանենիների պարը», «Միայնակ ծիրանենին», «Միայնակ տնակ», «Նռներ», «Միայնակ խրճիթը», «Երևանյան անուրջներ» և այլն: Մասնակցել է մշակույթի հայկական, սփյուռքի և բարեգործական ֆոնդերի կազմակերպած ցուցահանդեսներին: 2013թ. Փարիզի «Ժան Գուժան» և «Սիթե-Դես Արտ» պատկերասրահներում ունեցել է անհատական ցուցահանդեսներ: Արժանացել է բազմաթիվ պարգևների, շնորհակալագրերի և Փարիզի հայ համայնքի արքեպիսկոպոս՝ Գ.Թորոսյանի պատվոգրին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար