
Հարություն Մրմրյան
Պատմաբան, գրող

Դովլաթ Գարանֆիլյան
Գորգանկարիչ

Աշոտ Շայբոն
Արձակագիր

Բեն Բաղդիկյան
Գրող, լրագրող

Յուրի Երզնկյան
Կինոռեժիսոր

Անահիտ Աճեմյան
Ջութակահար

Աշոտ Ղազարյան
Ճարտարապետ

Վարդան Գրիգորյան
Պատմաբան

Անդրանիկ Զաքարյան
Ճարտարապետ

Ռիկ Կավանյան
Դերասան

Ժակելինա Սարխոշյան
Բալետի արտիստ

Արա Ասատուրյան
Պարուսույց

Արշալույս Հարությունյան
Դերասան, ռեժիսոր

Արման Խարազյան
Հաղորդավար
ՖԵՅՐՈՒԶ

15 մարտ, 1943 - 30 հունվար, 2016
Փիրուզ Արթին Կալֆայան
Ծնվել է Կահիրեում: Դեռ վաղ մանուկ հասակում ստանձնել է եգիպտական կինեմատոգրաֆի «ոսկե դարի» աստղի փառք: Եղել է դերասանուհի և երգչուհի Նելլի Արթին Կալաֆյանի ավագ քույրը: Վերցնելով Ֆեյրուզ անունը (Փիրուզ անունի արաբական ձևը) սկսել է գլխավոր դերեր խաղալ կինոյում արդեն 7 տարեկան հասակից՝ առաջին անգամ նկարահանվելով «Ժասմին» ֆիլմում: Նկարահանվել է ավելի քան 10 ֆիլմերում՝ որպես դերասանուհի, երգչուհի, պարուհի: Ֆիլմերից են՝ «Ժասմին» (1950թ.), «Ֆեյրուզ Հանըմ» (1951թ.), «Al Hirman» (1952թ.), «Sourat az Zafaf» (1952թ.), «Դահաբ» (1953թ.), «Asafir el Ganna» (1955թ.), «Ismail Yassine Tarazaan» (1957թ.), «Iyyami as Sa'eeda» (1958թ.), «Ismail Yassine lil Beih» (1958թ.), «Bafakkar fi lli Naseeni» (1959թ.): Ամենախոշոր դերը կատարել է «Դահաբ» ֆիլմում: Նրան հովանավորել է եգիպտացի պրոդյուսեր Անվար Վագդին: 1959թ. ավարտում է կարիերան՝ 16 տարեկան հասակում ամուսնանալով եգիպտացի կինոկատակերգությունների դերասան Բադրեդին Գամգումի հետ: 2001թ. արժանացել է Կահիրեի միջազգային կինոփառատոնի Հատուկ մրցանակին: Մահացել է Կահիրեում: