ԼՅՈՒԴՎԻԳ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1951թ. հունիսի 5-ին, ՀՀ Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղում: Գոբելենագործ Սոնա Բանոյանի ամուսինն է: 1971թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1985թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինսիտուտը: 1991թ. Մոսկվայում կազմակերպվել է նրա ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Աշխատել է Երևանի կամերաին թատրոնում՝ որպես թատրոնի գլխավոր նկարիչ: Որպես նկարիչ աշխատել է նաև կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի ֆիլմերում: Աշխատել է որմնանկարների վերականգնման արվեստանոցում: 1978թ-ից աշխատանքները ցուցադրվել են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, 1987թ-ից՝ Մոսկվայում, 1986թ-ից՝ Շվեդիայում, 1989թ-ից՝ Ֆրանսիայում, 1992թ-ից՝ Բելգիայում, Ճապոնիայում, 1993թ-ից՝ ԱՄՆ-ում: Ստեղծագործությունները տեղ են գտել Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվայի ԱԿՍՕՄ ռուս-ամերիկյան պատկերասրահում, վերոհիշյալ երկրներից նաև Լիբանանի և Իսրայելի մասնավոր տարբեր հավաքածուներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար