ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1951թ. օգոստոսի 6-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը: 1994թ-ից Հայաստանի նկարիչների միության դեկորատիվ-կիրառական մասնաճյուղի նախագահն է: Ստեղծել է «Կանանց զարդահամալիրներ» (1970-2004թթ, արծաթ, կիսաթանկարժեք քարեր, Սանկտ Պետերբուրգի Արևելքի ժողովուրդների թանգարան), «Զատկի ձու» (1980թ-ից, «Զատկի ձու», 2001թ., արծաթ, նռնաքար) շարքերը, դեկորատիվ գավաթներ (32-րդ միջազգային շախմատի օլիմպիադայի (1996թ., Երևան) մրցանակներ (1996թ., օբսիդիան, արծաթ), «Կենաց ծառ» (1999թ., օնիքս, արծաթ, Լեհաստանի Օսվենցիմ հուշահամալիրի թանգարան), Ս.Փարաջանովին նվիրված «Նռան գույն» կոմպոզիցիան (1986թ., պղինձ, արծաթ, Մոսկվայի պատմության թանգարան) և այլ գործեր: 1988թ. անհատական ցուցահանդես է ունեցել Ավստրիայում (Վիեննա, Բրեգենս):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար