Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ՍԱՄՎԵԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Գեղանկարիչ

3 ապրիլ, 1951 - 22 հուլիս, 2015

Ծնվել է Արցախի Սզնեք գյուղում: 1969-73թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի, 1973-79թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժնում: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների: 1983թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 2007թ-ից՝ Արցախում գործող «ԳԱՄ-արտ» Արցախի նկարիչների միջազգային միության հիմնադիրներից ու նախագահը: 1999թ-ից դասավանդել է Շուշիի Հ.Գյուրջյանի անվան կիրառական արվեստի ինստիտուտում և Աստղաշենի արվեստի դպրոցում: Ստեղծել է կոմպոզիցիաներ, խորհրդանշական ֆիգուրներ: Աշխատանքներից են՝ «Հովեկներ» (1999թ.), «Պահ իրիկնամուտին» (2000թ.), «Աշուն» (2000թ.), «Զրույց» (2000թ.), «Ցլամարտ» (2000թ.), «Լուսափայլ» (2000թ.) և այլն: 1993թ-ից մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցահանդեսների, ունեցել է անհատական ցուցահանդեսներ ԱՄՆ-ում, Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Հունաստանում, Կիպրոսում, Ֆինլանդիայում, Եգիպտոսում, Լիբանանում, ԱՄԷ-ում, Բրազիլիայում և այլ երկրներում: Նրա 1000-ից ավելի ստեղծագործություններ տեղ են գտել արտասահմանյան մասնավոր հավաքածուներում, Հայաստանի ազգային պատկերասրահում, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՆՄ ֆոնդերում: 2013թ. Շուշիում բացված Կերպարվեստի պետական թանգարանի նվիրատուներից է եղել: 1994թ. դարձել է Արցախի Եղիշեի անվան պետական մրցանակի դափնեկիր: 2011թ. արժանացել է Արցախի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Ստեփանակերտում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար