Պողոս Օտյան

Պետական գործիչ, մանկավարժ

Գրիգոր Օտյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Հակոբ Օշական

Արձակագիր, դրամատուրգ

Հակոբ Խաչատրյանց

Գրականագետ, թարգմանիչ

Բագրատ Ուլուբաբյան

Պատմաբան, բանաստեղծ, արձակագիր

Կարո Սարաֆյան

Կիթառահար

Ալեքսանդր Չաուշյան

Թավջութակահար

Արթուր Ավանեսով

Դաշնակահար, կոմպոզիտոր

Ժիրայր Ոսկանյան

Հաղորդավար

 

 

 

 

ԱՐԱՄՈ

Դերասան, երգիչ

Արամ Գևորգյան

Ծնվել է 1968թ. հունվարի 24-ին, Երևանում: Դերասան Ավետիք Գևորգյանի որդին է, երգչուհի Էմմա Պետրոսյանի ամուսինը: 1985թ. ավարտել է Երևանի Կռուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը: 1985-89թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում: Վաղ տարիքից հաճախել է երաժշտական դպրոց, սովորել հարվածային գործիքների բաժնում և նվագել «Արևիկ» մանկական համույթում: 1986թ. ընդունվել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախումբ` որպես երգիչ և թմբկահար: 1989թ. Յուրմալայի երաժշտական մրցույթում ներկայացրել է Հայաստանը և զբաղեցրել 2-րդ տեղը ու արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: 1994թ-ից երգել է Հայաստանի Երգի պետական թատրոնում` ստեղծման օրվանից մինչ 1997թ.: Բազմաթիվ համերգներով եղել է Հայաստանի մարզերում և արտերկրում: Խաղացել է մի շարք թատերական ներկայացումներում՝ Ժ.Անանյանի «Կեսգիշերին», Վ.Պետրոսյանի «Մեր մանկության մանգոն» և այլն: Նկարահանվել է «Մխիթար սպարապետ» (1978թ.), «Ծաղրածուի ժպիտը» (1979թ.), «Մեր բակը» (1998թ.), «Վոդկա լիմոն» (2003թ.), «Սողանք» (2009թ.), «Հովիվը» (2012թ.), «Գնչուհին» (2013թ.), «Սպիտակ գառան երազ» (2013թ.), «Դիպուկահարը 2» (2013թ.), «Ուրիշի փոխարեն» (2014թ.), «Կռիվ և կյանք» (2016թ.), «Հայրերը» (2016թ.) և այլ ֆիլմերում: Արժանացել է բազմաթիվ երաժշտական մրցանակների Հայաստանում և արտերկրում: Թողարկել է «Սև ու սպիտակ» (2000թ., Էմմա Պետրոսյանի հետ), «Երանի» (2003թ.), «Վերադարձ դեպի տուն» (2010թ., Էմմա Պետրոսյանի հետ) ձայնասկավառակները: Նկարահանել է ավելի քան տասը տեսահոլովակ: 2014-16թթ խաղացել է Է.Պետրոսյանի «Սև դառը շոկոլադ» ներկայացման մեջ: 2009թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: