
Նշան Միրզա
Արձակագիր, հրապարակագիր

Երվանդ Թաղիանոսյան
Թարգմանիչ

Հակոբ Փափազյան
Քանդակագործ

Կարապետ Տեր-Սահակյան
Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Երվանդ Քոչար
Գեղանկարիչ, քանդակագործ

Վաղարշակ Սարգսյան
Գեղանկարիչ

Վահրամ Մավյան
Բանաստեղծ, արձակագիր

Վարդուհի Վարդանյան
Երգչուհի

Մխիթար Ավետիսյան
Դերասան

Լիլի Կարապետյան
Քանդակագործ, հաղորդավար

Արվին Քոչարյան
Լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ
ՌՈՒԶԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

25 հունվար, 1946 - 28 դեկտեմբեր, 2017
Ծնվել է Երևանում: Եղել է ճարտարապետ Ռազմիկ Ալավերդյանի դուստրը: 1970թ. ավարտել է ԵՊՀ ճարտարապետության բաժինը: 1970-95թթ աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում: 2000-16թթ եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալը: Նրա և համահեղինակների նախագծերով Երևանում կառուցվել են Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանը (1978թ., ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1981թ.), Հայպետհողշիննախագիծ ինստիտուտի (1976թ.), «Հայ երկրաբանություն» թանգարանի (1986թ.) շենքերը, 1988թ. երկրաշարժից հետո Գյումրիի վերականգնման համար կազմվել Մարմաշենի շրջանի մանրամասն հատակագծման (1989-90թթ) և կառուցապատման (1990-91թթ), Ամերիկյան Կարմիր խաչի կառուցած բնակելի թաղամասի (1990-2001թթ) նախագծերը և այլն: 1995թ. դարձել է «Տարվա լավագույն կառույց» միջագգային ճարտարապետական ստուգատեսի դափնեկիր: 2012թ. արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի, 2013թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում: