Հակոբ Մանանդյան

Պատմաբան, բանասեր

Աստղիկ Երամյան

Դերասանուհի

Նորայր Աղաջանյան

Գեղանկարիչ

Սևակ Արզումանյան

Գրականագետ, գրաքննադատ

Կիմ Երիցյան

Դերասան

Ռուբեն Սարգսյան

Կոմպոզիտոր

Ակսել Բակունց

Երաժիշտ, ջազմեն

Սերգեյ Մարկոսյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վիկտոր Հովհաննիսյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Անուշ Նագգաշյան

Բանաստեղծ

Անի Բատիկյան

Ջութակահար

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ՀԱՍՐԱԹՅԱՆ

Ճարտարապետ

24 սեպտեմբեր, 1943 - 5 դեկտեմբեր, 2017

Ծնվել է Երևանում: Եղել է պետական և հասարակական գործիչ Գրիգոր Հասրաթյանի որդին: 1967թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1967-72թթ աշխատել է Երևաննախագիծ, 1972-91թթ և 1997թ-ից՝ Հայպետնախագիծ (1980-91թթ և 1997թ-ից՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար) ինստիտուտներում: 1978թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ, 1991-97թթ՝ Երնորոգնախագիծ ինստիտուտի տնօրենը: Նրա համահեղինակային նախագծերով իրականացվել են Կապանի թիվ 5 և թիվ 6 թաղամասերի կառուցապատումը (1981-86թթ), Գյումրիի (1982թ.), Երևանի «Էրեբունի» (1983թ., Սոֆիայի «Բիենալե-87» մրցանակ) օդանավակայանները, Երևանի թեթևատլետիկայի ծածկած մանեժը (1977թ.), կազմվել Ստեփանավան քաղաքի վերականգնման գլխավոր հատակագիծը (1989թ.) և Ձորագետի ձախափնյա կառուցապատման նախագիծը (1989-91թթ): 1977թ. դարձել է Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության, 1984թ.՝ «Տարվա լավագույն կառույց» համամիութենական ստուգատեսների դափնեկիր: 2004թ. եղել է Երևանում տեղադրված Գրիգոր Հասրաթյանի հիշատակի հուշաքարի ճարտարապետը, 2008թ.՝ Երևանում տեղադրված Վիլյամ Սարոյանի հուշարձանի ճարտարապետներից, 2012թ.՝ Երևանում տեղադրված «Վարք հավերժության» քանդակի ճարտարապետը: 2013թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար