Եղիշե Դուրյան

Բանասեր, բանաստեղծ, եկեղեցական գործիչ

Մկրտիչ Թաշճյան

Դերասան, բեմադրիչ

Վիլյամ Հայկազյան

Կինոռեժիսոր

Արթուր Թարխանյան

Ճարտարապետ

Նարա Շլեպչյան

Հաղորդավար

Ֆելիքս Մելոյան

Գրաքննադատ

Երվանդ Պետրոսյան

Բանաստեղծ, մանկագիր

Պողոս Բիազբեկյան

Օպերային երգիչ

Արփի Հարությունյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԳԵՎՈՐԳ ԽԱՆԱՂՅԱՆ

Գեղանկարիչ, գրաֆիկ

14 օգոստոս, 1924 - 13 հունվար, 2003

Ծնվել է Երևանում: 1942թ. կիսատ թողնելով ուսումը Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, մեկնել է բանակ, մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին (1939-45թթ): 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկայի ֆակուլտետը: Նույն թվականից մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների: 1959թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1970թ. ցուցադրվել է արտասահմանյան ցուցահանդեսներում, Դամասկոսում, Գերմանիայում, Լեհաստանում և այլ երկրներում: 1954թ-ից ստեղծագործել է գրքի գրաֆիկայի ասպարեզում: Եղել է որպես գրքի ձևավորող՝ Նար-Դոսի «Ինչպես բժշկեցին» (1959թ.), Ա.Շիրվանզադեի «Նամուս» և այլն: Ձևավորել է Հայաստանի մի շարք թանգարաններ՝ Հայաստանի Պատմության թանգարանը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, Գորիսի Ակսել Բակունցի թանգարանը և այլն: 1960-ակամ թվականներին հեղինակել է «Մոնմարտր» (1963թ.), հին Երևանի շարքը (1967թ.), «Սպասում» (1978թ.), «Բալլադ զինվորի մասին» (1980թ.), «Հնագետներ» (1981թ.), «Պատանեկություն» (1985թ.) և այլ գործեր: Երկար տարիներ եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության և գեղարվեստի կոմբինատի գեղարվեստական խորհրդի անդամ: 1985թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար