Ալեքսանդր Շիրվանզադե

Արձակագիր, դրամատուրգ

Հանրի Հերո

Գեղանկարիչ

Ամասի Մարտիրոսյան

Կինոռեժիսոր, դերասան

Բենիկ Բժիկյան

Բեմադրիչ, դերասան

Անիկ Մկրտումյան

Դերասանուհի

Նինա Տեր-Օսիպյան

Դերասանուհի

Արամ Շամշյան

Ջութակահար

Խաչատուր Ավետիսյան

Կոմպոզիտոր, քանոնահար

Ջիմ Թորոսյան

Ճարտարապետ

Արտյուշա Կարապետյան

Պարող, պարուսույց

Իրինա Կարումյան

Թարգմանիչ

Անահիտ Սավայան

Գեղանկարչուհի, խեցեգործ

Գեորգի Կուբատյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գոռ Հովհաննիսյան

Կոմպոզիտոր, ջութակահար

Մայա Մարգարյան

Երգչուհի, դերասանուհի

Կարեն Ալիխանյան

Հաղորդավար

Գևորգ Բադալյան

Կոմպոզիտոր

 

 

 

 

ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1947թ. ապրիլի 4-ին, ՀՀ Դավիթ Բեկ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): 1970թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը, որից հետո վերադարձել է ծննդավայր և անցել մանկավարժական աշխատանքի: 1972թ. ընտրվել է ՀԼԿԵՄ Ղափանի (այժմ՝ Կապան) շրջկոմի երկրորդ քարտուղար: 1974-76թթ ծառայել է Խորհրդային բանակում որպես սպա: 1976-88թթ աշխատել է ՀԿԿ շրջկոմում որպես հրահանգիչ, բաժնի վարիչ: 1988թ-ից եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի, 1989թ-ից` «Հայաստանի Հանրապետություն» թերթի Զանգեզուրի գոտու սեփական թղթակիցը: 1996թ. հիմնադրել է Սյունիքի մարզպետարանի «Սյունիք» պաշտոնաթերթը, եղել նրա գլխավոր խմբագիրը մինչև լուծարումը (2000թ.): Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1967թ., «Ավանգարդ» թերթում: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, սլովակերեն, սերբերեն, բուլղարերեն, ռումիներեն, լեհերեն, ուկրաիներեն, ղազախերեն, չինարեն առանձին գրքերով հրատարակվել ռուսերեն, վրացերեն, լեհերեն, բուլղարերեն և ֆրանսերեն: 1982թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հեղինակել է սեփական և թարգմանական ավելի քան 30 գիրք: Ռուսերենից հայերեն է թարգմանել ավելի քան 20 գիրք: Հեղինակի ստեղծագործությունները տպագրվել են հայ և օտարալեզու մի շարք ժողովածուներում: Երկերից են՝ «Մենախոսություն» (1980թ.), «Երազների երկինք» (1983թ.), «Վերադարձ» (1987թ., նաև՝ պոեմներ), «Արևն ու մենք» (1988թ., վրացերեն), «Ժամանակների ժամադրություն» (1989թ., ռուսերեն), «Անվերջ սկիզբ» (2007թ., նաև՝ պոեմներ), «Բաց նամակ» (2013թ., վրացերեն), «Աստանդական սիրտը» (2015թ., լեհերեն), «Անհնարին զրույց» (2015թ., հայերեն, ֆրանսերեն), «Հոգու շավիղներով (2016թ., բուլղարերեն), «Որպես լույս ու խիղճ» (2017թ., նաև՝ պոեմներ) բանաստեղծությունների ժողովածուները, «Վարք Բաբիկի՝ որդվո Սյունյաց իշխան Անդովկի» (2015թ.) պոեմը: Մասնակցել է պոեզիայի միջազգային մի շարք փառատոների` Քութայիսի, Վլադիվոստոկ, Թբիլիսի, Ստեփանակերտ, Բելգրադ, Բիդգոշչ, Պոզնան, Հանչժոու, Սիչան քաղաքներում: 1985թ. արժանացել է Վրաստանի կառավարության Վ.Մայակովսկու անվան միջազգային մրցանակի, 2007թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, Վրաստանի ԳՄ Ի.Մաչաբելու անվան մրցանակի, 2012թ.՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ «Կանթեղ» մրցանակի, 2013թ.՝ Համավրացական «Ռուսթավելի» ընկերության Դ.Գուրամիշվիլու անվան մրցանակի, 2014թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, Ռուսաստանի գրողների միության Մ.Լերմոնտովի անվան մեդալի, Պոեզիայի Արցախյան միջազգային 2-րդ փառատոնի մրցանակի, 2015թ.՝ Լեհաստանի ԳՄ Կ.Յանիցկու անվան «Յանիցիուս» մրցանակի, ԱՄՆ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակին, 2016թ.՝ Պոեզիայի և արվեստի եվրոպական «Հոմեր» մեդալի, ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան մրցանակի, 2017թ.՝ Բուլղարիայի Անկախ գրողների միության Պատվո մեդալի, «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալի, Վրաստանի գրողների միության Գալակտիոն Տաբիձեի անվան մրցանակի և Վրացական մշակույթի դեսպանորդի կոչման: Արժանացել է նաև ՀՀ Կապան քաղաքի «Պատվավոր քաղաքացի» կոչման: 2012թ-ից Աշխարհի բանաստեղծների շարժման (Movimiento poetas del mundo) անդամ է: 2016թ-ից Պոեզիայի և արվեստի եվրոպական «Հոմեր» մեդալի շնորհման միջազգային կազմկոմիտեի անդամ է ու Բուլղարիայի Անկախ գրողների միության և Վրաստանի գրողների ստեղծագործական միության պատվավոր անդամ է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար