Սիմոն Ալաջալով

Բեմանկարիչ

Սուրեն Ավչյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

Շահե Աճեմյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Արամ Տեր-Ղևոնդյան

Պատմաբան, աղբյուրագետ

Արևշատ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գեղանկարիչ

Ռուզան Գասպարյան

Դերասանուհի

Մարիա Սահակյան

Կինոռեժիսոր

Ազատ Ղարիբյան

Բալետի արտիստ, պարուսույց

Սյուզաննա Փիրումյան

Բալետի արտիստ

Սոնա Վարդանյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ԺԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Մշակութային գործիչ

12 հունվար, 1944 - 1 մայիս, 2016

Ծնվել է Երևանում: 1971-77թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո աշխատել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ որպես կոմերիտիկական կազմակերպության առաջին քարտուղար: 1987թ-ից եղել է Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահը: 2004թ. ընդունվել է աշխատանքի ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում` որպես բաժնի վարիչ, իսկ 2005թ. հունիսին նույն ինստիտուտում՝ որպես  փոխտնօրեն: 2007թ-ից աշխատել  է «Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամ»-ում՝ որպես տնօրեն: 2010թ. նշանակվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն: Եղել է Հայաստանի երգիծաբանների միության խորհրդի նախագահը: Հեղինակել է ոտանավորներ: Հրատարակել է 5 երգիծական գիրք` «Ծիծաղի պարտեզ», «Սրամտում է Հայկական ռադիոն», «Հումորի և երգիծանքի 19 ակնթարթ», «Էս շան տղեն գիժ ա» և «Ապրենք ժպտալով»: Եղել է նաև Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ: 2009թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար