Ստեփանոս Ռոշքա

Բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ

Հովհաննես Քարամյան

Քանդակազարդող

Գրիգոր Քեշիշյան

Արձակագիր, թարգմանիչ

Հակոբ Նորունի

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

Սարգիս Սարգսյան

Քանդակագործ

Գեորգի Գյոդակյան

Երաժշտագետ

Բելա Հովնանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Լենդրուշ Ալոյան

Բանասեր, լրագրող

Ասատուր Պզտիկյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գենադի Մելքոնյան

Կինոռեժիսոր

Անահիտ Քոչարյան

Դերասանուհի

Իրինա Մկրտչյան

Գեղանկարչուհի, գրաֆիկ

Արման Նշանյան

Դերասան, օպերային երգիչ

 

 

 

 

ՀՄԱՅԱԿ ԱՐԾԱԹԲԱՆՅԱՆ

Գեղանկարիչ

5 հունիս, 1876 - 8 հունվար, 1920

Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով): Հայրը` Աբրահամը և մայրը` Մարիամը, երիտասարդ տարիներին եղել են սիրողական դերասաններ, մասնակցելով Դոնի Նախիջևանի հայկական թատերախմբի ներկայացումներին: Նրանց չորս որդիներից ամենափոքրը Հմայակն էր, ով դեռ մանկությունից սիրել է պատրաստել կավե կենդանիներ, թռչունների ֆիգուրներ: Նախնական կրթությունն ստացել է 1884-91թթ, Նախիջևանի Խաչվերաց վանքի հոգևոր ուսումնարանում: Ավարտելուց հետո աշխատել է լուսանկարչատանը, Չերեպախինի մոտ, նկարելով նաև սրբապատկերներ: Հաջորդ երկու տարիների ինքնաշխատությունը կարելի է տեսնել «Պսակադրությունից առաջ» կամ «Աղջիկը հարս» գեղանկար էսքիզում, կատարած 1893թ.: Լիրիկական տրամադրություն արտահայտող այդ նախանկարն արդեն հավաստել է ապագա նկարչի խոստումնալից ունակությունները: Որոշ ժամանակ հաճախել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի դասընթացներին, իսկ 1904թ. ավարտել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանն, աշակերտելով Վ.Սերովին: Դոնի Ռոստովում դասավանդել է նկարչություն: Ցուցահանդեսների մասնակցել է 1895թ-ից: 1967թ. Երևանում բացվել է նրա գործերի ցուցահանդեսը: Գլխավոր գործերից են` «Ամառանոցը», «Արմավիրի տեսարան», «Այգի», «Կազբեկ», «Բնանկար տնակով», «Ինքնադիմանկար», «Հիվանդ երեխայի մոտ», «Աղքատի հուղարկավորությունը», «Հրդեհ հայկական գյուղում», «Ավերակների վրա», «Թուրքերի գազանությունները», «Սարսափների աշխարհում», «Դաշնամուրի առաջ», «Չաթալբաշյանի դիմանկարը», «Վերջին ակորդը», «Ընթերցանություն», «Մ.Շահինյանի դիմանկարը», «Իմ ծաղիկները» և այլն: Մահացել է Դոնի Ռոստովում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար