Գևորգ Աբով

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Գեղամ Ասատրյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վլադիմիր Աբաջյան

Դերասան, ասմունքող

Ավիկ Իսահակյան

Գրականագետ

Հասմիկ Ալեքսանյան

Դերասանուհի

Ալբերտ Սոխիկյան

Ճարտարապետ, դիզայներ

Սևան Նագգաշյան

Գեղանկարչուհի, մուլտիպլիկատոր

Պետրոս Ղազարյան

Հաղորդավար, լրագրող

Ռոզի Ավետիսովա

Դերասանուհի

Մարիա Ենոքյան

Հաղորդավար, պարուհի

 

 

 

 

ԱՇՈՏ ԲԱՅԱՆԴՈՒՐ

Գեղանկարիչ

1 հունվար, 1947 - 11 հունիս, 2003

Ծնվել է Երևանում: Եղել է արվեստաբան Սարգիս Բայանդուրի և բանաստեղծ Մարո Մարգարյանի որդին, թարգմանիչ Անահիտ Բայանդուրի եղբայրը: 1999թ. եղել է Կելեիա պատկերասրահի միջազգային ասամբլեայի և փորձագետների խորհրդի անդամ: Հեղինակել է նկարազարդումներ, մի շարք գրքեր և ներկայացումների ձևավորումներ: Նրա գրաֆիկական և գեղանկարչական գործերին հատուկ են հորինվածքի, գույնի խոր զգացողությունը, դրամատիկ կոլորիտը: Որոշ գործերում իմաստավորել է թվերն ու գրերը: Աշխատանքներից են՝ «Երազանք» (1973թ.), «Մթնշաղ» (1976թ.), «Կարճատև երկխոսություն» (1997թ.), «Թռչող ծիտը» (1997թ.), «Զրույց» (1999թ.), «12 թիվը որպես թռչուն» (1996-97թթ), «Կոտրված դեղին քառակուսին» (1996-97թթ) և այլն: Գրաֆիկական գործերից են՝ «Սասունցի Դավիթ» էպոսի մոտիվներով նկարազարդումները (1988-97թթ) և այլն: Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1975թ., 1999թ., 2003թ.), Մոսկվայում (1976թ., 1978թ.), Փարիզում (1990թ., 1994թ.), Սլովենիայում (1997թ.), Կիպրոսում (1997թ.), Մոնրեալում (2000թ., 2001թ.): Մահացել է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում: