Աշոտ Մամաջանյան

Գեղանկարիչ

Սերգեյ Դավիդյան

Օպերային երգիչ

Վահագն Տատրյան

Պատմաբան, սոցիոլոգ

Ֆրունզե Դովլաթյան

Կինոռեժիսոր, դերասան

Միհրան Ավետիսյան

Գեղանկարիչ

Գոհար Գալստյան

Բանաստեղծ, արձակագիր

Սոնա Թորոսյան

Հաղորդավար, լրագրող

Արմեն Սարգսյան

Դաշնակահար, երգահան

 

 

 

 

ՖԼՈՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Գեղանկարչուհի

Ծնվել է 1936թ. օգոստոսի 2-ին, Երևանում: Գեղանկարիչ Վլադիմիր Գրիգորյանի կինն է: 1957թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1958թ.՝ պրոֆեսոր Անատոլի Պապյանի արվեստանոցը: Աշխատելով կերպարվեստի բոլոր ժանրերում՝ նախապատվությունը տվել է դիմանկարին: Նկարներում գերակշռում են կանանց ու մանուկների կերպարները: Աշխատանքներից են՝ «Փախստականներ», «Մայր Թերեզա», «Երաժշտություն», «Երաժիշտները», «Աղոթք», «Աստվածամայրը մանկան հետ», «Աղջիկը գլխարկով», «Նկարիչ Վլադիմիր Գրիգորյանի դիմանկարը» և այլն: 1961-74թթ ամուսնու հետ ապրել և աշխատել է Ղազախստանում: 1972թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1992-93թթ նրանք աշխատել են Ավստրալիայում և նկարազարդել Սիդնեյի հայկական Կաթոլիկ Սբ. Աստվածածին եկեղեցու որմնանկարները: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ղազախստանում (1971թ., երկու անգամ), Մոսկվայում (1989թ., 1990թ.), Սիդնեյում (1992թ., 1993թ.), Փարիզում (1998թ., 2001թ.), Երևանում (2011թ., երկու անգամ, 2012թ.): Նրա աշխատանքներից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում, Վանաձորի պատկերասրահում և Մոնղոլիայում: 1998թ-ից ՅՈՒՆԵՍԿՈ-ի նկարիչների միության անդամ է: 1993թ. արժանացել է ՀՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար