
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ՕԼԳԱ ՄԵԼԻՔ-ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

19 սեպտեմբեր, 1926 - 17 ապրիլ, 1998
Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին): Եղել է բեմադրիչ Զավեն Տատինցյանի կինը: 1950թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը: 1950-80թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1956թ-ից եղել է հայկական հեռուստաստուդիայի ռեժիսոր, որտեղ 1957-73թթ եղել է մանկական, 1973-78թթ՝ դրամատիկական հաղորդումների խմբագրությունների գլխավոր ռեժիսորը: 1955թ. որպես ռեժիսոր հանդես է եկել «Խաչատուր Աբովյան» ֆիլմում: Բեմադրություններից են՝ Գաբբեի «Անագե մատանիներ» (1970թ.), Այթմատովի «Բարդի իմ, կանաչ գլխաշորով» (1973թ.), Սովաժոնի «Չաո» (1974թ.), Խուգաևի «Անդրոն ու Սանդրոն» (1979թ.), Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» (1980թ.), Մ.Գալշոյանի «Մամփրե արքա» (1986թ.), նաև՝ «Կանչը», «Ծովասարի Օհանը», «Մենավոր ծառը» եռերգությունը (1987թ.) և այլն: 1966թ. հեղինակել է «Սովետահայ ռեժիսուրայի կազմավորման պատմությունից» գիրքը: 1977թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: