Միքայել Պատկանյան

Դրամատուրգ, թատերական գործիչ, թարգմանիչ

Գուսան Ջիվանի

Աշուղ, երգիչ

Իսկուհի Մինաս

Արձակագիր, բանաստեղծ

Դանիել Դզնունի

Արվեստաբան

Լուիզա Ասլանյան

Արձակագիր, պետական գործիչ

Դանիել Գևորգյան

Բանաստեղծ, արձակագիր

Կառլեն Նուրիջանյան

Քանդակագործ

Ֆրիդ Սողոյան

Քանդակագործ

Նարե Համբարձումյան

Հաղորդավար, երգչուհի

 

 

 

 

ՅՈՒՐԻ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

Կինոօպերատոր

Ծնվել է 1936թ. հուլիսի 9-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1959թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1969թ.՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: 1960թ-ից եղել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայի օպերատոր: Նկարահանել է «Բյուրականի աստղադիտարանը» (1965թ.), «Բարի լույս» (1967թ.), «Անանիա Շիրակացի» (1968թ.), «Սիրո խոստովանություն» (1969թ.), «Հրազդան» (1971թ.), «Ոգեշնչում» (1972թ.), «Կենաց ծառ» (1975թ.), «Տոհմածառ» (1975թ.), «Աշխարհումս» (1979թ.), «Բարի հետք» (1980թ.), «Հայկական աչքեր» (1980թ.), «Լեռների միջով» (1983թ.), «Սպիտակ ոսկոր» (1987թ.), «Աշխարհումս» (1989թ.), «Քույրիկը Լոս Անջելեսից» (1994թ.), «Գողը» (1995թ.), «Ուշ է» (1996թ.), «Արմեն Ջիգարխանյան» (1996թ., նաև ռեժիսոր), «Թույն գնեցեք» (1997թ.), «Հավերժի ճամփորդներ» (1999թ.), «Լինել, թե չլինել» (1999թ.), «Ընդմիշտ» (2001թ.) և այլ վավերագրական ֆիլմեր: 1988թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար